ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուքմենչիայի պայմանագրով վերականգնվեց դարերով կորսված հայկական պետականությունը

06.03.2018 17:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թուքմենչիայի պայմանագրով վերականգնվեց դարերով կորսված հայկական պետականությունը

Այս տարի լրանում է Թուրքմենչիայի պայմանագրի 190-ամյակը, այս պայմանագրով ավարտվեց ռուս-պարսկական մեծ պատերազմը եւ Արեւելյան Հայաստանի մի մասն անցավ ռուսական կայսրության հովանու ներքո:
Քաղաքական գիտությունների դոցենտ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏԱՅՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքմենչիայի պայմանագրի կարեւորությանը, փաստեց, որ այս տարիների ընթացքում պայմանագրի վերաբերյալ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմից քաղաքագետներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ տարբեր տեսակետներ են արտահայտել. «Մեզ մոտ ուլտրածայրահեղ  ազգայնական ուղղության ներկայացուցիչները բացասաբար են անդրադառնում այս հարցին, որովհետեւ մեծ հաշվով, եթե ազգային պետականությունդ ինքնանպատակ ես հռչակում, ապա կարեւոր չէ, թե որ կայսրության կազմում ես`Օսմանյան, պարսկական, թե ռուսական: Մեծ հաշվով Թուքմենչիայի պայմանագրով հայկական պետականություն չստեղծվեց, ուղղակի պատմական Հայաստանի արեւելյան հատվածն անցավ ռուսական կայսրության տիրապետության տակ: Մյուս կողմից էլ ռուսական աղբյուրները իրենց նեոկայսերապաշտական տեսանկյունից եթե մոտենում են հարցերին, ապա ասում են, որ Ռուսաստանը չունի բարեկամներ, պարզապես կան կայսերական շահեր, իսկ այդ շահերը Հայաստանի սահմանով են եւ անցնում են անդին»,-նշեց քաղաքագետը եւ ընդգծեց, որ այդ տեսանկյունից երկու ծայրահեղ մոտեցումներն էլ անընդունելի են հայկական կողմի համար: Ըստ նրա, Թուրքմենչիայի պայմանագիրը կարեւոր էր նրանով, որ Արեւալյան Հայաստանի հայությունը կարողացավ անվտանգ գոյատեւել: Բացի այդ, պայմանագրով պարսկական կողմը պարտավորվեց չխոչընդոտել հայերի տեղաշարժը դեպի այդ տարածքներ եւ Թուքմենչիայի պայմանագրով վերականգնվեց դարերով կորսված հայկական պետականությունը:

«Խորհրդարանում կարող ենք ունենալ ոչ թե 3-4, այլ 7-8 կուսակցական խմբակցություն»

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА