ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը, դռնփակը թաքունը չի. Շարմազանովը՝ կառավարութան դռնփակ նիստերի մասին

06.03.2018 17:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը, դռնփակը թաքունը չի. Շարմազանովը՝ կառավարութան դռնփակ նիստերի մասին

Ամիսներ շարունակ մեր գործընկերները խոսում են վարչապետական կամ սուպերվարչապետական համակարգի մասին, իսկ աշխարհում նման բան գոյություն չունի, ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնից

«Գոյություն ունի խորհրդարանական համակարգ, և յուրաքանչյուր խորհրդարանական համակարգը որդեգրած երկրում առաջին ջութակը ոչ խորհրդարանի նախագահն է, ոչ էլ փոխնախագահը, ոչ էլ ֆրակցիայի ղեկավարները, առավել ևս ոչ էլ ընդդիմությունը: Բոլոր խորհրդարանական կառավարման երկրներում առաջին ջութակը կառավարման ղեկավարն է», - նշեց նա։

Անդրադառնալով կառավարության կառուցվածքում առաջարկվող այն փոփոխություններին, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պիտի ենթարկվեն վարչապետին, Շարմազանովն ասաց, որ այլ կարծիք լինել չի կարող։

«Բա էլ ում պիտի ենթարկվեն: Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե մեր անձնական ցանկություններով, այլ՝ պետական շահով։ Տեսանելի ապագայում ուժային ու անվտանգության կառույցները պետք է լինեն բացառապես կառավարության ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո: Երբ մենք ասում ենք խորհրդարանական վերահսկողություն, ինչի՞ մենք չունենք վերահսկողական լծակներ, վարչապետն օդի՞ց է ընտրվելու, մենք ենք ընտրելու», -  նշեց նա։

Շարմազանովն անդրադարձավ նաև կառավարության դռնփակ նիստերի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին՝ նշելով.
«Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը, դռնփակը թաքունը չի»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА