ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վերադարձ»`Երեւանում տեղի կունենա Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը

06.03.2018 17:59 ՄՇԱԿՈՒՅԹ
«Վերադարձ»`Երեւանում տեղի կունենա Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը

«Արվեստների  պատկերասրահ» մշակույթային  հիմնադրամը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ  ներկայացնում ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴՑԻԹԵԼԻԻ մենահամերգը «Վերադարձ» խորագրով

ԱԱԾ-ն փնտրում էր Արմեն Սանթրոսյանին. դիմակավորված անձինք ՊՀԹ-ում (Տեսանյութ)

Ռուսաստանի (1991) եւ Վրաստանի (2004) ժողովրդական արտիստուհի, երգչուհի, երգահան եւ դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդցիթելին՝ ապրիլի 12-ին ժամը 19-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում  հանդես կգա յուրօրինակ մենահամերգով:

Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել երգչուհու  կատարումները կենդանի հնչողությամբ՝ իր նվագախմբի նվագակցությամբ:

Թամարա Գվերդցիթելիի հրաշալի եւ հզոր ձայնը, ինչպես նաեւ երգացանկը`վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական եւ այլն ընդունվել եւ սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հատուկ կարեւորություն է տալիս հենց համերգային գործունեությանը եւ նրա  համերգներն միշտ  առանձնանում են  իմպրովիզացիոն հզոր հնարքներով:

1987 թվականից սկսած՝ ընդգրկվել է տարբեր մրցանակաբաշխություններում ու մրցույթներում՝ որպես ժյուրիի անդամ։

1991 թվականին Թամարա Գվերդցիթելին հրավիրվում է Փարիզ, որտեղ ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի եւ Ժան Դրեժակի հետ։ Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցել նաեւ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:

Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվում են նաեւ հետագայում:

2006 թվականին Միշել Լեգրանը եւ Թամարա Գվերդցիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում ՝ The Umbrellas Of Cherbourg եւ Yentl Medley կատարումներով:

Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն եւ այլն: Նրա երգացանկը նաեւ հարուստ է Առնո Բաբաջյանի ստեղծագործություններով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА