ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԼ.«Ռեալը» հյուրընկալվելիս էլ հաղթեց ՊՍԺ-ին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

07.03.2018 01:44 ՍՊՈՐՏ
ՉԼ.«Ռեալը» հյուրընկալվելիս էլ հաղթեց ՊՍԺ-ին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալին» ու պարտվեց 2:1 հաշվով: 

Ինչպես էին երկրպագուները ցանկանում դուրս հանել ֆուտբոլիստներին ավտոբուսից (տեսանյութ)

Խաղի հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն: Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո պորտուգալացին գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ դառնալով ՉԼ-ի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում 9 խաղ աընդմեջ: Հանդիպման 66-րդ րոպեին ՊՍԺ-ի կիսպաշտպան Մարկո Վերատին երկրորդ դեղին քարտը ստացավ ու իր թիմին թողեց 10 ֆուտբոլիստով: Փարիզյան ակումբը փորձեց պայքարել ու Կավանիի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: Սակայն, մադրիդյան ակումբը հաղթեց ոչ միայն ընդհանուր դիմակայությունում, այլ նաև պատասխան խաղում: 80-րդ րոպեին Կասեմիրոն անդրդադարձի օգնության հաշիվը դարձրեց 2:1:

Այսպիսով, Զինեդին Զիդանի թիմը դիմակայությունում հաղթում է ընդհանուր 5:2 հաշվով ու դուրս գալիս քառորդ եզրափակիչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА