ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միգրացիոն պետական ծառայության պետը արտադրությո՞ւն է ծավալել. «Փաստ»

07.03.2018 10:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Միգրացիոն պետական ծառայության պետը արտադրությո՞ւն է ծավալել. «Փաստ»

 «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Խնամատար կդառնան նաև 55-ից բարձր տարիք ունեցողները. «Փաստ»

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Եգանյանը թվով վեց անշարժ գույք ունի՝ երկու բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկական այգետնակ ու արտադրական նշանակության շինություն: Նրան է պատկանում նաեւ «NISSAN MAXIMA 3.0» մակնիշի ավտոմեքենան:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 29 հազար 290 ամերիկյան դոլար, իսկ դրամական միջոցները՝ 10 հազար 500 ԱՄՆ դոլար եւ 5 միլիոն 200 հազար դրամ:

Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձերից ու վարձակալության դիմաց ստացված վճարներից՝ ընդհանուր կազմելով 17 միլիոն 982 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА