ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կասեցվել է Հայաստանից ուղարկված 250 կգ ելակի մուտքը Ռուսաստան

07.03.2018 10:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Կասեցվել է Հայաստանից ուղարկված 250 կգ ելակի մուտքը Ռուսաստան

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության մասնագետները Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի բեռների տերմինալում առգրավել են Հայաստանից ուղարկված 250 կգ ելակ, գրում է forpost-sz.ru-ն՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ ստուգման ընթացքում ելակի խմբաքանակի մեջ հայտնաբերվել են վնասատուներ, որոնք իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման էին ծաղկային թրիպսի: Լաբորատոր հետազոտության ժամանակ հաստատվել է ելակի մեջ վնասատուների առկայությունը:

Պետք է ստեղծել պայմաններ, որ երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ. Արմեն Սարգսյան

«Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները որոշել են ապրանքը հետ ուղարկել Հայաստան։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА