ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը. օրակարգում մրցակցության օրենսդրության փոփոխությունն է (ուղիղ)

07.03.2018 11:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը. օրակարգում մրցակցության օրենսդրության փոփոխությունն է (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 12 հարցերից մնացել է քննարկելու միայն 1-ը՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Թեժ քննարկում ԸՕ-ի շուրջՙ ԱԺ-ում. ուղիղ

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մի մասը վերաբերում է Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված օրենսդրական կարգավորումներին:

Խորհրդարանն այսօր կքվեարկի նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Դրանց թվում են, մասնավորապես, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների նախագծերը:

Բացի այդ, երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նաեւ «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին», «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

Միջհամայնքային միավորումների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА