ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մովսես Խորենացին հայտնվել է եվրոպական հայտնի հանրագիտարանում

07.03.2018 13:31 ՄՇԱԿՈՒՅԹ
Մովսես Խորենացին հայտնվել է եվրոպական հայտնի հանրագիտարանում

նչպես նշում է հրապարակման հեղինակը, Մովսես Խորենացու աշխատանքն այսօր էլ է մեծ դեր խաղում հայերի ինքնագիտակցության մեջ։

Ընկեր ՀՅԴ-ականներն անուղղելի են

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայ մեծանուն պատմիչ Մովսես Խորենացու մասին հոդված է հրապարակել Ancient.eu առցանց հանրագիտարանը։

Դադիվանք

© SPUTNIK/ ARPI BEGLARYAN

Հայաստանի հնագույն դաշույնը․ ինչպես է արցախցին միլիոնանոց հավաքածուի սեփականատեր դարձել

Հոդվածի հեղինակ Մարկ Քարթրայթը նշում է, որ V դարի պատմիչ Մովսես Խորենացուն «պատմահայր» են անվանում «Հայոց պատմություն» մեծածավալ աշխատության համար։

Հոդվածում հեղինակը պատմում է նրա կյանքի մասին և գրում, որ Խորենացու ուսուցիչը հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն է եղել։

«Հայ պատմաբանն ասում է, որ իրեն սովորելու նպատակով ուղարկել են Եդեսիա, Ալեքսանդրիա, Կոստանդնուպոլիս և Աթենք», — ընդգծում է Քարթրայթը։

Նրա խոսքով` հայերի պատմությունը, որն առաջին անգամ տպվել է 1695թ-ին, ազդել է ավելի ուշ շրջանի պատմաբանների վրա, իսկ Հայաստանի պատմության բազմակողմանի լուսաբանումը նպաստել է հայերի ազգային ինքնության զգացմունքի զարգացմանը։

«Չնայած նրան, որ Մովսես Խորենացու աշխատությունում որոշ տվյալներ կարող են վիճելի լինել, նրա գիրքը Հայաստանի պատմության անքակտելի մասն է։ Հայ նահապետ Հայկի մասին լեգենդը հիմա էլ են դասավանդում ամբողջ աշխարհի հայկական դպրոցներում։ Անշուշտ, Խորենացու աշխատությունը նախկինի պես շարունակում է կարևոր դեր խաղալ հայերի ազգային ինքնության մեջ նաև XXI դարում», — նշում է հոդվածի հեղինակը։

«Հայոց պատմությունն» ընդգրկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև V դարի պատմությունը և հանդիսանում է հին հայկական առասպելների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։ Մովսես Խորենացու մասին ասում են «հայոց պատմահայր» կամ «քերթողահայր»։ Հայերը նրան այդ տիտղոսներն են տվել, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակները։



 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА