ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Թուրքիայի համար կարևոր չէ. թուրք քաղաքագետ

07.03.2018 14:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը Թուրքիայի համար կարևոր չէ. թուրք քաղաքագետ

Թուրքիայում կարծում են, որ 2009թ–ին Հայաստանը համաձայնել է ստորագրել Ցյուրիխում արձանագրությունները տնտեսության ողբալի վիճակի և ԱՄՆ–ի ու Ռուսաստանի ճնշման պատճառով։

Ինչու է դատարանը 6 ժամ ընդիմջում վերցրել գեներալին մեղադրանք առաջադրելու համար

Պաշտոնական Անկարան դեռ չի արձագանքել մարտի 1-ին Հայաստանի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը, որոնք միտված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները նույնպես դեռ լռություն են պահպանում այս հարցում: Այդ մասին գրում է ermenihaber-ը` նշելով, որ թուրքական «Aydınlık» ազգայնական թերթի հետ զրույցում ասել է Անկարայի «Բաշքենթ» համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Յելդա Օնգունը` մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը:

Թուրք պրոֆեսորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս քայլը կապել է ապրիլին Հայաստանում սպասվող վարչապետի ընտրության հետ:

«2009թ. ստորագրված 2 արձանագրություն կար: Այդ ժամանակ դրանք ստորագրելու մի շարք գործոններ կային՝ Հայաստանի տնտեսության վատ վիճակը, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ճնշումը և այլն: Ստորագրությունները դնելուց հետո 2010 թվականի հունվարին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, ըստ որի այդ արձանագրությունները հակասում են երկրի սահմանադրությանը: Արձանագրությունների հարցը առանց լուծվելու արդեն փակված էր», — Օնգունը:

Նա նշել է, որ արձանագրությունների չեղարկումը որևէ նշանակություն չունի Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան առանց այդ էլ Հայաստանի կարիքը չունի:

«Այսպիսով Հայաստանը ցույց է տալիս, որ նպատակ չունի Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնել: Թուրքիան ծայրաստիճան լավ է վերաբերվել. էլեկտրաէներգիա է տրամադրել, օգնություն է տրամադրել, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն է հրավիրել։ Պետք է իմանալ հետևյալը՝ Հայաստանը Թուրքիայի համար կարևոր չէ: Եվ երբ ասում ենք Հայաստանը «ձեռք բերել», ըստ էության մեզ ենթարկում ենք Ադրբեջանին կորցնելու ռիսկին», — նշել է Յելդա Օնգունը:

Նրա խոսքով` Թուրքիան կարող է Հայաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառել:


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА