ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն կրկնեց Վան Նիստելրոյի ռեկորդը

07.03.2018 13:51 ՍՊՈՐՏ
 Ռոնալդուն կրկնեց Վան Նիստելրոյի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, այդ մրցաշարում գոլ է խփել 9-րդ խաղում անընդմեջ։

Պորտուգալիա-Իսպանիա` 3:3. Ռոնալդուն` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Նախկինում նման ցուցանիշ գրանցել հաջողվել էր միայն հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյին, որը 2002/03 մրցաշրջանում 9 խաղում անընդմեջ աչքի էր ընկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, գրում է  Gracenote Live-ը։ Ռոնալդուն 8 գոլ խփել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում, մեկ գոլ՝ նախորդ։

Հիշեցնենք, որ Փարիզում «Ռեալը» ՊՍԺ-ին հաղթել էր 2։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում եւս ուժեղ էին գտնվել մադրիդցիները (3։1)։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА