ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդան. Արժանի հաղթանակ տարանք

07.03.2018 13:59 ՍՊՈՐՏ
Զիդան. Արժանի հաղթանակ տարանք

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ անցկացրած պատասխան խաղը:

ԱԱ-2018. Պուտինի զանգն ու Ռուսաստանի ընտրանու խոշոր հաշվով հաղթանակը

«Մենք լավ սկսեցինք, կենտրոնացած էինք: Կարծում եմ` արժանի հաղթանակ տոնեցինք: Պետք է շնորհավորեմ տղաներին: Ուրախ եմ, որ ամեն ինչ հիանալի անցավ: Ֆուտբոլիստները լավ խաղ անցկացրին, փոխարինումները ևս հաջող ստացվեցին: Բե՞յլը. նա նախընտրում է ավելի շատ խաղալ, բայց մենք առջևում շատ խաղեր ունենք: Դեռևս մենք կշարունակենք այն, ինչ անում ենք: Դուք ինձ մեկ ֆուտբոլիստի մասին եք հարցնում, բայց նրանցից յուրաքանչյուրը կարևոր է` ներառյալ Գարեթը: Նա շատ կարևոր խաղացող է, և դա չի փոխվի»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «beIN Sports»-ը:

Հիշեցնենք` «Ռեալը» երկու խաղերի արդյունքում 5:2 հաշվով (3:1, 2:1) հաղթել է ՊՍԺ-ի ն և դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА