ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը կոչ է արել սահմանափակել կանանց դեմ բռնությունների մասին հրապարակումները

07.03.2018 15:33 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը կոչ է արել սահմանափակել կանանց դեմ բռնությունների մասին հրապարակումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կոչով դիմել է զանգվածային լրատվության միջոցներին: Ընդդիմադիր մամուլն այդ կոչը բնութագրել է որպես հրահանգ:

ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային կոչ են անում ազատ արձակել կալանավորված հոգևորականին

Ինչպես հայտնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը, Էրդողանը լրատվամիջոցներին հրահանգել է սահմանափակել կանանց դեմ ուղղված բռնությունների, հալածանքների և հատկապես բռնաբարությունների մասին հրապարակումները։

Նա նշել է, որ կանանց դեմ գործադրվող բռնության դեպքերը հանրության շրջանում ավելի ու ավելի հաճախակի են դառնում։ Թուրքիայի նախագահի կարծիքով՝ նման դեպքերի ավելացման մեջ մեղավոր են նաև մամուլը և հեռուստատեսությունը: 

«Կոչ եմ անում ձեզ․ դադարեցրեք ձեր այդ հրապարակումները, որովհետև դրանցով դուք ավելի եք կատաղեցնում հասարակությունը», - ասել է Էրդողանը։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА