ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գավառում անհետ կորած տղամարդու դին հայտնաբերել են աղբանոցում. գործով ձերբակալված կա

07.03.2018 16:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Գավառում անհետ կորած տղամարդու դին հայտնաբերել են աղբանոցում. գործով ձերբակալված կա

Մարտի 7-ին Գավառի աղբանոցում հայտնաբերվել է 1963թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դին: Տղամարդը որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Գավառի բաժնի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մարտի 1-ի գործով անցնող հավանական մեղադրյալներց մեկը մահացել է. նա աշխատում էր նախագահականում. «Հրապարակ»

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ժամը 22:45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը ժամը 15;00-ի սահմաններում նրա ամուսինը՝ 1963թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից՝ տուն վերադառնալու եւ անհետ կորել է:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների եւ նախաքննական մարմնի աշխատակիցների փոխգործակցության, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայրապետ Հերգնյանին սպանել եւ դիակը աղբանոցում թաքցրել է Գավառի բնակիչ, 1969թ. ծնված Միշա Մ.-ն: Նա հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միշա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА