ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՆ ԻՆՉ ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ԿԱՄ 18-ՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է

07.03.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ԿԱՄ 18-ՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է

ԱԺ-ում քննարկվեց կառավարության մասին օրենքի եւ հարակից օրենքների փոփոխությունը, որով սահմանվում է սահմանադրական անցումից հետո կառավարության կազմը, կառուցվածքը, գործունեության կարգը եւ այլն: Եվ իհարկե, կրկին հնչեցին քննադատություններ, թե ստեղծվում է «սուպերվարչապետական», գրեթե բռնապետական համակարգ, ու այդ օրենքը նաեւ լրացուցիչ լիցքեր հաղորդեց Նիկոլ Փաշինյանի ծավալած «պայքարին»` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ

 

Ի՞ՆՉ Է ՓՈԽՎՈՒՄ

Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից եւ 17 նախարարներից (ներկայումս այդ թիվը 18 է): Այս մասին մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ հարակից օրենքների փաթեթը ներկայացնելիս նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ էության, «խորթ զավակի» դերում հայտնվեց Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը` Վաչե Գաբրիելյանի «կալվածքը»: Թե ինչու դա համարվեց ավելորդ օղակ, թեեւ, երբ շաբաթներ առաջ Արդարադատության նախարարությունը ներկայացնում էր վերը հիշատակված նախագիծը, նախարարությունների թիվը թողնված էր անփոփոխ` առայժմ բավարար տեղեկատվություն չկա, եւ հնարավոր են միայն ենթադրություններ: Սակայն ժամանակագրական առումով դա տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի` ՀՀ նախագահ ընտրվելուց հետո, բայց արդյոք այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ ունեն, ստույգ չենք կարող ասել:

Ինչեւէ, փաստ է, որ ուժային կառույցները ենթարկվելու են անմիջապես վարչապետին, եւ այդ հանգամանքը տեղի տվեց ընդդիմադիրների աղմուկին: Դրա վերաբերյալ արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Բա էլ ում պիտի ենթարկվեն: Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե մեր անձնական ցանկություններով, այլ` պետական շահով: Տեսանելի ապագայում ուժային ու անվտանգության կառույցները պետք է լինեն բացառապես կառավարության ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո: Երբ մենք ասում ենք` խորհրդարանական վերահսկողություն, ինչի՞ մենք չունենք վերահսկողական լծակներ, վարչապետն օդի՞ց է ընտրվելու, մենք ենք ընտրելու»:

Ինչ վերաբերում է կառավարության նիստերի դռնփակ լինելու հանգամանքին, ապա ըստ Շարմազանովի. «Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը` դռնփակը թաքունը չի»: Իսկ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նկատեց, որ ԵԽ նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, սակայն ոչ ոք չի հանդգնում ԵԽ-ին մեղադրել ժողովրդավարության պակասի մեջ. «Գոյություն ունի խորհրդարանական համակարգ, եւ յուրաքանչյուր խորհրդարանական համակարգը որդեգրած երկրում առաջին ջութակը ոչ խորհրդարանի նախագահն է, ոչ էլ փոխնախագահը, ոչ էլ ֆրակցիայի ղեկավարները, առավել եւս` ոչ էլ ընդդիմությունը: Բոլոր խորհրդարանական կառավարման երկրներում առաջին ջութակը կառավարման ղեկավարն է»:

«ՍԵՐՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ» ԱՎԱՐՏՎԵՑ, ՄՈՌԱՑԵՔ

 

«ԵԼՔԻ» ԱՆԵԼՔ ԵԼՔԵՐԸ

Եվ այսպես, հստակ ըստ ժամանակացույցի, նախապատրաստվում եւ իրականացվում է սահմանադրական անցումը դեպի խորհրդարանական համակարգ: Ու պարզ է, որ հենց Սերժ Սարգսյանն էլ ստանձնելու է վարչապետությունը, ու ոչ ընդդիմությունը, ոչ էլ արտաքին ուժերը, կարծես թե, չեն կարողանում ստեղծել այնպիսի ֆորսմաժոր, որը դրան խանգարի: Խորհրդարանական ուժերից աղմկարար ելույթներով աչքի է ընկնում «Ելքը», ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը, ով գերագույն ցանկություն ունի «գործուղվել Ազատության հրապարակ»: Իսկ «Ելք» դաշինքի մյուս կուսակցությունները գործուղվելու ցանկություն չունեն, այդ հակասությունը այլեւս թաքուն չէ, եւ պատահական չէր, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ մի փոքր համբերությամբ զինվելու դեպքում կերեւա` արդյոք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Ելքը» միասնական է պայքարելու, թե` պառակտված: Ազատության հրապարակում առայժմ աշխուժություն չի նկատվում, թեեւ այդտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր կանչել, այսպես կոչված, քաղաքացիական ակտիվիստներին: Բայց «քաղաքացիական հասարակությունը» (որին նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է փոխարինել քաղաքացիների հասարակությունով), այդպես էլ գոհ չմնաց Նիկոլ Փաշինյանի` իրենց տրված հարցերի պատասխաններից: Ամենակարեւորը, նրանք Նիկոլի խոսքում չտեսան երաշխիքներ:

Բայց նման է, որ Նիկոլ Փաշինյանի համար Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցում պայքարելը դարձել է իդեա-ֆիքս, ու նա պատրաստ է դրան գնալ` անգամ «Ելք» դաշինքը պառակտելու գնով: Նա հայտարարել էր, որ միասնական Ազատության հրապարակ չգալու դեպքում «Ելք» դաշինքի յուրաքանչյուր կուսակցություն առանձին կկայացնի որոշում` կամ միանում են իրեն Ազատության հրապարակի ճանապարհին, կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն գնում է այդ ճանապարհով: Փաստացի Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացնում դաշնակից կուսակցություններին: Սակայն նա ձգտում էր ոչ թե ինքը քանդել դաշինքը, այլ «կամ-կամի» տարբերակով կամ հարկադրել մյուսներին ԱԺ դահլիճը փոխելու փողոցի հետ, կամ իրենց ձեռքով քանդել դաշինքը: Բայց, խոշոր հաշվով, ինչ են կորցրել փողոցում Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը: Պարզ է, որ փողոցային այդպիսի շարժումը բացի հիասթափությունից ու հանրային վարկանիշի անկումից, այլ բան չի բերի, մինչդեռ խորհրդարանական հարթակում կառուցողական ընդդիմադիր գործունեության դուռը միշտ էլ բաց է մնում բոլոր նրանց համար, ովքեր չեն անցել ծայրահեղականության ռուբիկոնը: Այնուամենայնիվ, նման է, որ Նիկոլ Փաշինյանն էլ այդքան էլ չի շտապում անցնել այդ ռուբիկոնը, եւ ընդամենը «զոնդաժային» եւ նախապատրաստական քայլեր է առայժմ անում: Եվ ակամա հարցադրում է ի հայտ գալիս` արդյոք ինչի՞ է նա սպասում... Ու արդյո՞ք այդ սպասելիքը ինչ-ինչ, առայժմ հանրությանն անհայտ, բայց հակասահմանադրական գործողությունների տեսքով է:

ԲՈԼՇԵՎԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈ՞Ց

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА