ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍԱԿԱՆ «ԴԱՇՈՒՅՆԸ» ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԹՈՒԼԱՑՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ

07.03.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌՈՒՍԱԿԱՆ «ԴԱՇՈՒՅՆԸ» ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԹՈՒԼԱՑՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր զինատեսակների մասին հսկայական աղմուկ առաջ բերած իր հայտնի հայտարարության մեջ տեղեկացրեց, որոշ տեսակներ, այդ թվում՝ «Դաշույն» հրթիռներն արդեն իսկ զորքերում են: Ավելի կոնկրետ՝ Հարավային ռազմական օկրուգում:

Ի՞նչ է ակնարկում ԱՄՆ նախագահը

 

«ԴԱՇՈՒՅՆԻ» ԻՄԱՍՏԸ

Այդ փաստը լրջագույն նշանակություն ունի նաեւ Հայաստանի համար: Այն առումով, որ Հարավային օկրուգի պատասխանատվության գոտում է Սեւ ծովն ու ողջ հարավային ուղղությունը՝ հարավկովկասյան, թուրքական, ապա նաեւ՝ միջերկրածովյան եւ սիրիական ուղղությունները: Ի վերջո, չմոռանանք, որ ՌԴ-ի հայաստանյան ռազմաբազան եւս Հարավային ռազմական օկրուգի կառույցներից է:

Այսպիսով, ինչո՞ւ է Մոսկվան առաջին հերթին հենց հարավային ուղղությամբ տեղակայում նորագույն զինատեսակները, ընդ որում` նախագահի հայտարարության մակարդակով այդ փաստը հատուկ ընդգծելով: Այս հարցի պատասխանը ստանալու համար՝ նախ պետք է տեսնել, թե նշված զինատեսակները ռազմավարական առումով ինչ նոր իրավիճակ են խոստանում: Այստեղ, թերեւս, նախ հիշեցնենք, թե խոսքն ինչի մասին է: «Դաշույնը», ինչպես ներկայացրեց ՌԴ նախագահը, ձայնից 10 անգամ արագ թռչող եւ թռիչքի բոլոր փուլերում մանեւրել կարողացող ավիացիոն հրթիռ է, որն ի զորու են միջուկային եւ սովորական հարված հասցնել մինչեւ 2000 կմ հեռավորության վրա: Դա նշանակում է, որ այդ հրթիռները, հաշվի առնելով նաեւ կրող ինքնաթիռի թռիչքային հեռավորությունը, ի զորու է տեղակայման վայրից գերճշգրիտ կրակի տակ պահել գործնականում ողջ Հարավ-արեւելյան Եվրոպան, Միջերկրական ծովի մեծ մասը, այսինքն, նաեւ Սեւ ծովն ու Թուրքիան: Ապա, գրեթե ողջ Մերձավոր Արեւելքը, Պարսից ծոցը, իսկ արեւելքից՝ անգամ Աֆղանստանի հիմնական մասը: Իսկ արագությունն ու մանեւրականությունը նրան գործնականում անխոցելի են դարձնում: Բայց ասել, թե պրակտիկ ռազմական տեսանկյունից «Դաշույնը» էական փոփոխություններ կարող է առաջ բերել, դա էլ սխալ կլիներ: Նկատի ունենք, որ «Դաշույնը» լրջագույն վտանգ կարող է ներկայացնել, եթե միջուկային հարված հասցնի: Սակայն կասկածելի է, որ գործնականում այդ զինատեսակն իր ապագա կենսագրության մեջ գոնե մեկ անգամ նման հարված հասցնելու առիթ կունենա: Իսկ ահա ոչ միջուկային հարվածի համար «Դաշույնը» պրակտիկ չէ. ենթադրաբար, այն բավականին մեծ արժեք կունենա, այսինքն՝ սովորական մարտագլխիկների պարագայում նրա հարվածը կունենա կասկածելի ֆինանսական էֆեկտիվություն: Այսինքն, սովորական հարվածն ավելի ձեռնտու կլինի այլ հրթիռներով ¥թեեւ ոչ հիպերձայնային, բայց էլի մանեւրող եւ գրեթե անխոցելի¤ եւ ավիացիոն ռումբերով հասցնել: Դրանք, ճիշտ է, մի փոքր ավելի դանդաղ կթռչեն, սակայն հարվածի ուժի առումով էֆեկտը նույնը կլինի:

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵ՞Լ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ

Այսպիսով, քանի դեռ չկա միջուկային բախում, «Դաշույնի» դերը հարվածներ հասցնելը, պրակտիկ ռազմական գործողությունների մեջ ներգրավելը չէ:  Փոխարենը, այն ունի ռազմավարական նշանակություն: Այսինքն, բուն փաստը, որ նման զինատեսակ կա, ցանկացած պահի կարող է հարվածել, արդեն իսկ ստրատեգիական բալանսի տեղաշարժ է առաջ բերում: Այսինքն, դրա գոյության փաստն իրենց հաշվարկներում պետք է ներառեն տարածաշրջանային հիմնական ուժերն ու պետությունները, եւ Թուրքիան՝ առաջինների թվում:

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Ուրեմն, Թուրքիայի համար ի՞նչ է նշանակում իր անմիջական հարեւանությամբ նման զինատեսակ ունենալը: Եթե մինչ այս Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, բավականին վստահ էր, որ ծայրահեղ իրավիճակներում, ասենք՝ ՌԴ-ի հետ ռազմական բախման դեպքում ՆԱՏՕ-ական տանիքն իր անվտանգության համար ապահով տանիք է, հիմա արդեն այդ վստահությունը նկատելիորեն կպակասի: Օրինակ, Թուրքիայում գտնվող ամերիկյան միջուկային զենքը ռուսների հետ հավասարակշիռ վիճակ էր ապահովում: Սակայն հիպերձայնային հրթիռների պարագայում այդ զենքը ներառող ռազմաբազաները կարող են հաշված րոպեների ընթացքում ոչնչացվել: Իհարկե, սա գրեթե հավանականություն չունեցող տարբերակն է, սակայն դա հիմնական փաստը չի փոխում՝ «Դաշույնի» մասին Պուտինի հայտարարությունը որոշակիորեն նվազեցրեց Թուրքիայի անվտանգության մակարդակը: Առավել եւս, որ այն տխուր վիճակը, որում հայտնվեց թուրքական բանակն Աֆրինում, արդեն իսկ հարված էր հասցրել Թուրքիայի ռազմական հեղինակությանը, որը նույնպես նշանակում է անվտանգության մակարդակի անկում: Նման իրավիճակում ի՞նչ քայլեր կարող է կատարել Անկարան՝ երբեմնի կայուն վիճակը վերականգնելու համար: Ամենակարճ տարբերակը կլիներ ՆԱՏՕ-ից հավելյալ անվտանգության միջոցներ խնդրելը: Սակայն այս պահին դրան խանգարում է նախ՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ դեռ վատթարանալ շարունակող հարաբերությունները: Երկրորդը, հիպերձայնային հրթիռներից անգամ ՆԱՏՕ-ի լիդեր ԱՄՆ-ն ապահովագրված չէ, որ Թուրքիային օգներ: Նման իրավիճակում Անկարայի համար գործնականում էֆեկտիվ կարող է լինել միայն ՌԴ-ի հետ հարաբերությունների հետագա բարելավման փորձը, որը կապահովագրեր «Դաշույնի» հետ կապված ամեն մի անակնկալից: Սակայն այստեղ որոշ նրբերանգներ պետք է հաշվի առնել: Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների պրակտիկան, Մոսկվան, թեեւ Անկարայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ որոշակի ռեալ քայլեր կատարեց ¥ռուսական շուկաների վերաբացումը, սիրիական հակամարտության շուրջ Թեհրանի հետ միասին եռակողմ գործունեությունը¤, սակայն Թուրքիային դիտարկել եւ շարունակում է դիտարկել՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ: Եվ դա է փաստը. անկախ Արեւմուտքի հետ հարաբերություններից, Թուրքիան եղել եւ մնում է ՆԱՏՕ-ի անդամ: Այսինքն, այս իրողության պարագայում հարաբերությունների այն առավելագույն մակարդակին, որին Մոսկվան եւ Անկարան կարող էին հասնել, արդեն գրեթե հասել են: Օրինակ՝ ռուսական C-400-ների ձեռքբերումն Անկարայի կողմից ՆԱՏՕ-ի նկատմամբ այնպիսի ծայրահեղ քայլ էր, որից այն կողմ անցնելն Էրդողանը հազիվ թե կարողանա մարսել, քանի դեռ ՆԱՏՕ-ի կազմում է: Եվ Ռուսաստանն էլ իր հերթին, միանշանակ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային կշարունակի պահել իր պոտենցիալ թիրախների թվում, անկախ նրանից, թե երկկողմ հարաբերություններն ինչ մակարդակում կգտնվեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան

Արդյունքում, Թուրքիան, թերեւս, նախ կսպասի, փորձելով տեսնել, թե այս նոր իրողությունների պարագայում դեպի ուր են գնում ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները: Դա, հասկանալի է, ժամանակի հարց է, ու մինչ այդ կան պրակտիկ խնդիրներ, որոնց հետ կապված Էրդողանն արդեն իսկ պետք է իր ներկայիս կողմնորոշումը ներկայացնի: Այդ թվում, մոտ օրերս Աստանայում նախատեսված է Սիրիայի հետ կապված ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների փակ ռեժիմով հանդիպումը: Սպասվում է նաեւ երեք երկրների նախագահների հանդիպումը: Այդ ընթացիկ գործընթացներում, Անկարան, թերեւս, կշարունակի «տարածաշրջանային խաղացողի» իր հին դերով հանդես գալ: Բայց նաեւ հասկանալի է, որ նոր զինատեսակները էապես բարձրացնում են ՌԴ-ի ոչ միայն ռազմական, այլ՝ աշխարհաքաղաքական դերը, եւ երկկողմ շփումներում Անկարան ստիպված է լինելու այդ իրողությունը հաշվի առնել:

 

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսպիսով այն, որ ՌԴ-ի ուղղությամբ Թուրքիայի քաղաքականությունը գործնականում դառնալու է էլ ավելի զիջողական, միանգամայն սպասելի տարբերակ է: Ընդ որում, այս հանգամանքը հատկապես տեսանելի է դառնալու հարավկովկասյան հարթակում: Այն, որ Մոսկվայի աշխարհաքաղաքական դերի աճը չի կարող անտարբեր թողնել նաեւ Բաքվին, դա հասկանալի է: Այս հանգամանքը հազիվ թե թուրք-ադրբեջանական կապերի ամրության վրա գոնե սկզբնական փուլում էապես ազդի: Բայց միաժամանակ, «եղբայրները» շատ ավելի զգուշավոր են դառնալու` Մոսկվային թեկուզեւ անուղղակի հարվածներ հասցնելու ունակ ծրագրերի հարցում: Ընդ որում, հաշվի առնելով, որ, օրինակ ողջ տարածաշրջանը պայթեցնելու ունակ ղարաբաղյան նոր պատերազմը ոչ թե անուղղակի, այլ նաեւ Մոսկվային հասցված ուղղակի հարված կլիներ: Այս հավանական զարգացումները փոխելուն ուղղված ամերիկյան միջամտություններ, թերեւս, պետք է որ լիներ: Եվ այս առումով միգուցե նաեւ պատահական չէր ՌԴ նախագահի հայտարարությունից անմիջապես հետո վրացական արեւմտամետ շրջանակների առաջ քաշած գաղափարը, թե այդ կերպ Վ. Պուտինը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հետ ծայրահեղ սուր հակամարտության մեկնարկ տվեց: Սա ավելի նման է ցանկալի զարգացման, բայց գործնականում տեսանելի չեն այն միջոցներն ու հնարավորությունները, որոնց վրա հիմնվելով, Վաշինգտոնը կկարողանար նման սուր իրավիճակ ստեղծել: Ճիշտ է, Նահանգներից նման իրավիճակ առաջացնելու ունակ ղարաբաղյան նոր պատերազմի մասին ակնարկներ քանիցս եղան, սակայն եթե մինչ այս վերջին զարգացումներն էլ էր Բաքվի կողմից նոր մասշտաբային պատերազմի հարցում զգուշավորություն նկատվում, ապա ներկայումս դա պետք է, որ էլ ավելի խորանա: Առավել եւս, եթե նաեւ Թուրքիայի դիրքերն են այս նոր իրավիճակում թուլանում:

ՆԱՏՕ-ն նավերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում են՝ Սիրիայի մերձակայքում

Այսպիսով, ռուսական «Դաշույնը», թերեւս, կովկասյան տարածաշրջանում կնպաստի պատերազմական կրքերի թուլացմանը: Իսկ նոր իրավիճակը կարո՞ղ է ղարաբաղյան գործընթացն առաջ մղել: Դա, թերեւս, միայն ընթացող ընտրական փուլից հետո կսկսի տեսանելի դառնալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА