ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիմ Չեն Ընը բացահայտել է, որ միջուկային զենքից հրաժարումը հոր վերջին ցանկությունն էր

07.03.2018 16:52 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիմ Չեն Ընը բացահայտել է, որ միջուկային զենքից հրաժարումը հոր վերջին ցանկությունն էր

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը բացահայտել է, որ մահացած հոր՝ Կիմ Չեն Իրի վերջին ցանկությունը եղել է միջուկային զենքից հրաժարումն ու Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը:

The Daily Mail-ի հաղորդմամբ, այս մասին պատմել է Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդատու Չուն Յու-յոնը:
Ինչպես հայտնում է Չուն Յույոնը՝  հարավկորեական պատվիրակության և Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ վերջինս ասել է, որ միջուկային զենք ունենալու անհրաժեշտություն այլևս չի լինի, եթե Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված ռազմական սպառնալիքները վերանան ու Փհենյանը հուսալի անվտանգության երաշխիքներ ստանա:
Հյուսիսային Կորեան  նաև պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման թեմայով բանակցություն սկսելու վերաբերյալ:

ԱՄՆ զինվորականները չեն բացառում մոտալուտ խոշոր պատերազմի հնարավորությունը. Military Times

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА