ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՔՈՒԼԻԿՆ ԻՐԵՆ ԱՆՄԵՂ Է ՀԱՄԱՐՈՒՄ

07.03.2018 20:00 ՔՐԵԱԿԱՆ
ՍԱՔՈՒԼԻԿՆ ԻՐԵՆ ԱՆՄԵՂ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Աղմկահարույց միջադեպերով հայտնի Ճվճվ Արոյի որդին` Սարգիս Վարդանյանը՝ Սաքուլիկը, ով մեղադրվում է հունվարի 8-ին ՃՈ 1-ին գումարտակի ծառայողների մահվան պատճառը լինելու մեջ, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Սաքուլիկի պաշտպան Սամվել Ջաղինյանը՝ նկատելով.

ԹԵ՛ ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ ԵՎ ԹԵ՛ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ ԴՈՒՐՍ ԳԱ

- Մինչ օրս չի ապացուցվել այն, որ արդյոք պաշտպանյալիս մեղավորությամբ է կատարվել վթարը: Այ, երբ ապացուցվի, նոր իմ պաշտպանյալը կընդունի: Ինքն էլ ասում է, եթե ապացուցվի, ես պատրաստ եմ պատիժս կրել:

- Բայց կա երկու զոհ, եւ ակնհայտ է, որ Ձեր պաշտպանյալը առնվազն արագության գերազանցմամբ է վարել մեքենան:

- Այդ հարցի պատասխանը կտա մեկ շաբաթ առաջ նշանակված դատաավտոտեխնիկական փորձաքննությունը: Թե չէ, մինչ օրս պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքը անհիմն է, չփաստարկված:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА