ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պուտինը պարզապես ցույց տվեց, որ ՌԴ-ն ունի այն, ինչով կարող է պատասխանել»

07.03.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Պուտինը պարզապես ցույց տվեց, որ ՌԴ-ն ունի այն, ինչով կարող է պատասխանել»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում օրեր առաջ անդրադարձել է Ռուսաստանի նոր սպառազինություններին` մասնավորապես նշելով, որ իրենք նոր միջուկային զենք են ստեղծել, որի նմանը աշխարհում դեռ չկա: Սա ամերիկյան մամուլում մեկնաբանվեց որպես սպառնալիք` Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման, ինչի վերաբերյալ «Իրավունքը» պարզեց ԵՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ տեսակետը:

«Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է». Էդուարդ Շարմազանով

– Ինձ թվում է` ձեւակերպումն այդքան էլ ճիշտ չեն ներկայացնում, որովհետեւ Վլադիմիր Պուտինը խոսել է ոչ թե միջուկային զենքի կիրառման հավանականության մասին, այլ ցույց է տվել, որ Ռուսաստանում կա առաջընթաց` նոր զենքերի տեսականի ստեղծելու առումով: Սա նշանակում է, որ ինչ-որ պարզունակ հարվածները դառնում են անիմաստ կամ, համենայնդեպս, վտանգավոր հենց Արեւմուտքի համար: Եթե նկատել եք, Վ. Պուտինի հայտարարությունից որոշ ժամանակ առաջ էլ ՌԴ արտգործնախարար Լավրովը մի անգամ չէ, որ նշել է այն մասին, որ, կարծես թե, ԱՄՆ-ն պատրաստվում է պրիմիտիվ հարվածներ հասցնել Եվրոպայի ձեռքով: Այնպես որ, այս հայտարարությամբ` Պուտինը պարզապես ցույց տվեց, որ Ռուսաստանն ունի այն, ինչով կարող է պատասխանել: Այսինքն` խոսքը ոչ թե հնարավոր հարվածի մասին է, այլ նրա, թե ինչով կարելի է պատասխանել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- ԵՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրենի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА