ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳՈՄԵԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԿՐԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 190-ԱՄՅԱԿԻՆ»

07.03.2018 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԳՈՄԵԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԿՐԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 190-ԱՄՅԱԿԻՆ»

Այս տարի լրանում է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը: Այդ առթիվ երեկ Երեւանում անցկացված «Թուրքմենչայի պայմանագիր-190 ամյակ. Պատմությունը եւ ներկան» թեմայով համաժողովին մասնակցեցին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպաններ: Եվ, ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում Բելառուսի դեսպան ԻԳՈՐ ՆԱԶԱՐՈՒԿԸ, նմանատիպ համաժողով փետրվար ամսին անց է կացվել նաեւ Բելառուսի Գոմել քաղաքում.

Պետք է ստեղծել պայմաններ, որ երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ. Արմեն Սարգսյան

- Գոմելում անցկացված միջազգային գիտաժողովը կրկին նվիրված էր Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին: Իսկ ինչո՞ւ հենց Գոմելում, որովհետեւ ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկեւիչն իր տոհմական կալվածքը կառուցել է հենց Գոմելում: Ի դեպ, չմոռանանք, որ շնորհիվ Թուրքմենչայի պայմանագրի, Իվանը Պասկեւիչը, ով Ռուսաստանի կողմից ստորագրել է հիշյալ պայմանագիրը, հետագայում ստացել է Կոմս Երեւանսկի տիտղոսը:

Ամփոփելով խոսքս` նշեմ, որ Թուրքմենչայի պայմանագիրն իրոք շատ կարեւոր եւ պատմական արժեք ունի: Որովհետեւ այս պայմանագրով ավարտվեց ռուս-պարսկական երկրորդ եւ վերջին` 1826-28 թթ. պատերազմը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА