ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԵՌԱԾ ԷԻՆ

07.03.2018 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԵՌԱԾ ԷԻՆ

Մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկվում են: Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում  ՀՀ նախագահը հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առոչինչ եւ 2018 թվականի գարուն է մտնելու առանց այդ արձանագրությունների: Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Հայաստանի համար դրական, թե՞ բացասական հետեւանքներ կունենա հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց վերլուծաբանների հետ:

Սերժ Սարգսյանը Մոսկվայում չէ․ Նաիրի Պետրոսյան

 

Օրերս ԱԺ-ում այս հարցին անդրադարձավ Շվեյցարիայի Համադաշնության ազգային խորհրդի նախագահ ԴՈՄԻՆԻԿ ԴԸ ԲՅՈՒՄԱՆԸ: Նրա խոսքով` Շվեյցարիան կարող է միայն ափսոսալ, որ արձանագրությունները չվավերացվեցին. «Աշխարհում ընդհանուր իրավիճակը շատ արագ է փոփոխվում, եւ Շվեյցարիան միայն կափսոսա, որ արձանագրությունները չվավերացվեցին: Մենք մնում ենք այն համոզմանը, որ միայն խաղաղ գործընթացները կարող են խաղաղություն ապահովել տարածաշրջանում: Հայաստանում, այդ թվում` Շվեյցարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո այդ փոփոխությունները նոր լիցք կհաղորդեն խաղաղության գործընթացի հաստատմանը»:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ փաստեց, որ հայ-թուրքական արձանագրությունները մեռած են արդեն տարիներ շարունակ. «Իրականում  դե յուրե ամրագրվեց այն, ինչն արդեն երկար ժամանակ փաստ էր: Թուրքիան իրականում այդքան էլ հետաքրքրված չէ բացելու Հայաստանի հետ իր սահմանը: Հայաստանը Թուրքիայի համեմատ փոքր երկիր է: Տնտեսական առումով մեծ կարեւորություն չի ներկայացնում: Այսինքն, մեծ մոտիվացիա` սահմանը բացելու, Թուրքիան չի ունեցել եւ չունի: 2009 թվականին ավելի շուտ նրա վրա ճնշում էր Արեւմուտքից` կարգավորելու իր հարաբերությունները հարեւանների հետ: Իմ կարծիքով` արձանագրությունների ընթացակարգի դադարեցման պատճառը բնականաբար նախապայմաններն են` առաջադրված Թուրքիայի կողմից: Մասնավորապես պահանջը, որ Հայաստանը Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձնի»:

«Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ չի կիսում արձանագրությունների չեղարկման վերաբերյալ եղած ոգեւորությունը. «Հայ-թուրքական երկկողմ հարաբերություններ հաստատելու  նախաձեռնությունը եղել է հայկական կողմինը, սակայն գործընթացը չստացվեց, եւ այս ամենը պետք չէ համարել հաղթանակ: Այդուհանդերձ, մեր հասարակությանը պետք է նախապատրաստենք նրան, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է նորմալանան  եւ լինեն բարիդացիական: Կարծում եմ` կգա ժամանակ, որ հայ-թուրքական արձանագրությունները կրկին կդրվեն շրջանառության մեջ: Այս պահին գործընթացն այնպես է, որ սիրիական ճգնաժամը համաշխարհային խաղացողներին թույլ չի տալիս ունենալ կոնսենսուս, այդ պատճառով էլ արձանագրություններն այս պահին գտնվում են սառեցված վիճակում: Երբ Արեւելքում խոշոր տերություններն ունենան կոնսենսուս, ապա ինչպես 2009 թվականին Ցյուրիխում, այնպես էլ ապագայում կլինի հայ-թուրքկանա հարբերությունների նորմալացման գործընթաց»:

Սերժ Սարգսյանին տեսել են Մոսկվայում. «Փաստ»

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА