ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը կարեւոր եւ  նշանակալի իրադարձություն է, հատկապես Հայաստանի համար»

07.03.2018 17:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը կարեւոր եւ  նշանակալի իրադարձություն է, հատկապես Հայաստանի համար»

Երեւանում երեկ կայացան Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք այսօր շարունակվեցին նաեւ Գյումրիում: Պատմական նշանակություն ունեցող պայմանագրի հոբելյանական միջոցառումներին մասնակցեցին ինչպես տեղական, այնպես էլ ՌԴ-ից ժամանած քաղաքագետներ, պատմաբաններ, գիտնականներ ու քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ: Իսկ միջոցառումների մեկնարկը տրվեց ռուս մեծանուն գրող, դիվանագետ, Թուրքմենչայի պայմանագրի կնքման գործում իր բացառիկ ներդրումն ունեցած Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի մոտից: Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին մեծ մտավորականին` ծաղիկներ խոնարհեցնելով արձանի առաջ, ապա Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում սկսեցին իրենց աշխատանքները` «Պատմությունը եւ ներկան» միջազգային համաժողովի շրջանակներում:

10/18 ընտրատեղամասի քվեախցիկները սխալ են տեղադրված

ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, անդրադառնալով Թուրքմենչիայի պայմանագրի կարեւորությանը, նշեց, որ պայմանագրի 190-ամյակը կարեւոր եւ նշանակալի իրադարձություն է, հատկապես Հայաստանի համար, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, բայց, ցավոք, կորցրել էր իր անկախությունը. «Այս պայմանագիրը փոխեց հայ ժողովրդի հետագա զարգացման ճանապարհը: Մեր ժողովուրդը նախկինում գտնվում էր դժվար իրավիճակում, քանի որ քրիստոնյաները իսլամական աշխարհից ճնշումների էին ենթարկվում: Սակայն իրավիճակը փոխվեց, երբ հայերը կարողացան միավորվել քրիստոնյա ռուս ժողովրդի հետ: Ռուսաստանն այն ժամանակ շատ ավելի զարգացած պետություն էր, եւ մեզ հնարավորություն տրվեց ծանոթանալ ռուսական տնտեսական, քաղաքական կյանքին, գրականությանը, մշակույթին: Զուգահեռ զարգացան հայ մշակույթը, նոր տնտեսական հարաբերությունները: Մենք երբեք չենք մոռանա Արաքսի եւ Հրազդանի ափերին ռուս զինվորների թափած արյունը, չենք մոռանա ռուս դիվանագետների հերոսությունները, այդ թվում` Ալեքսանդր Գրիբոյեդովի մեծ ներդրումն այդ իրադարձության մեջ»:

Հ. Բաբուխանյանի կարծիքով` Թուրքմենչայի պայմանագրով Արեւելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելը հայ ժողովրդի համար դարձավ իսլամական լծից ազատվելու միջոց. «Դրանից հետո գրեթե 200 տարի հայերն ու ռուսները եղել են կա՛մ ռազմավարական դաշնակիցներ, կա՛մ մեկ պետության կազմում: Հիմա էլ մենք վստահելի եւ հավատարիմ դաշնակիցներ ենք»:

ՍԻՄ կուսակցության նախագահը շեշտեց, որ դարերի ընթացքում հայ ժողովրդի հիմնական առաջադրանքը եղել է պայքարը հանուն խաղաղության, որը մեկտեղվել է հանուն անկախության պայքարով` իր ազգային ինքնության պահպանման համար. «Հենց իսլամ ընդունելը մերժելու պատճառով մեր ժողովուրդը դարձավ ցեղասպանության զոհ եւ կորցրեց իր պատմական հայրենիքի մի մասը, որը մտավ Թուրքիայի տիրապետության տակ»:

ԱԺ նախագահն ունեցել է նախընտրելի թեկնածու և նրա օգտին էլ քվեարկել է

Ըստ ԱԺ պատգամավորի` պայքարը ինչպես 190 տարի առաջ, այնպես էլ այսօր շարունակվում է Արեւմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ. «Բայց հենց Ռուսաստանն է, որ ավելի քան որեւէ այլ երկիր, բարոյական իրավունք ունի լինել միջնորդ` Անդրկովկասում խաղաղության հաստատման: Ի դեպ, հիշեցնեմ, որ եթե Հայաստանում ու Արցախում Թուրքմենչայի պայմանագիրը նշվում է դրական կոնտեքստում, Ադրբեջանում այս պատմական տարեթվին վերաբերում են բացասական: Պաշտոնական Ադրբեջանը պայմանագիրը բնութագրում է որպես բաժանարար` երբեք գոյություն չունեցած Ադրբեջան պետության` Ռուսաստանի եւ Իրանի միջեւ»: 

Եզրափակելով խոսքը` պատգամավորը հավելեց. «Այսօր մենք ունենք հայկական պետականություն այն տարածքներում, որոնք հիմնականում մեզ են անցել հենց Թուրքմենչայի եւ Գյուլիստանի պայմանագրերով: Այս տարի արդեն նշում ենք մեր պետականության 100-ամյակը: Թուրքմենչայի պայմանագրով Հայաստանի անցումը դեպի ռուսական կայսրություն եւ Հայոց պետականության վերականգնման 100-ամյակը փոխկապակցված են»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հ. Բաբուխանյանի ելույթն ամբողջությամբ դիտե՛ք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА