ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊՈՒՏԻՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌԴ-Ն ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ԲԵՎԵՌՆԵՐՈՒՄ ԵՆ»

07.03.2018 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՊՈՒՏԻՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌԴ-Ն ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ԲԵՎԵՌՆԵՐՈՒՄ ԵՆ»

Ռուսական հիպերձայնային հրթիռները արդեն իսկ տեղակայվել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգում: Իսկ դա նշանակում է, որ անհանգստանալու առիթ ունի նաեւ Թուրքիան: Այս առումով, որո՞նք կլինեն Թուրքիայի հետագա քայլերը: Հարցն ուղղեցինք արեւելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՆ:

Պետք է ստեղծել պայմաններ, որ երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ. Արմեն Սարգսյան

-Մենք տեսնում ենք, որ թուրքական դիվանագիտությունը վերջին տարիներին հիմնված է շանտաժային քաղաքականության վրա, որը մեկ անգամ եւս արտացոլում է Էրդողանի մարդկային հատկանիշները: Սակայն Թուրքիան ամեն կերպ փորձում է բարելավել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա ճնշում գործադրելու եւ ինչ-ինչ զիջումներ կորզելու նպատակով է: Եվ երկրորդ, ես համոզված եմ, որ ՌԴ-ի հետ կապված, Թուրքիան երբեք չի հասնի իր ակնկալած արդյունքներին, այսինքն՝ երբեք Թուրքիայի եւ ՌԴ-ի հարաբերությունները չեն կարող հասնել շատ բարձր մակարդակի: Որովհետեւ երկու երկրներն էլ գիտակցում են, որ իրենք իրականում հակառակորդներ են: Եվ այս առումով՝ ՌԴ նախագահի հայտարարությունն առ այն, որ նորագույն զենքը տեղակայված է Հարավային օկրուգում, ըստ իս, դրանով Պուտինը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Թուրքիան եւ ՌԴ-ն երկու տարբեր բեւեռներում են՝ Թուրքիան` ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ռուսաստանը` ՀԱՊԿ, երկուսն էլ ունեն հակադիր շահեր՝ աշխարհաքաղաքական առումով:

- Միգուցե պատահականությո՞ւն էր, բայց Պուտինի հայտարարության օրը զուգադիպեց հայ-թուրքական արձանագրությունների չեղյալ հայտարարելուն: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է լինի հայ-թուրքական հարաբերությունների` այդ գործընթացի երկրորդ փուլը:

- Կարծում եմ, որ նման համընկնումը պատահականություն էր: Իսկ արձանագրությունների հետ կապված երկրորդ փուլ, ըստ էության, չի լինի, այդ փաստաթուղթն արդեն իսկ առ ոչինչ է: Երկրորդ փուլի մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, եթե նոր իրավիճակ ստեղծվի: Այսինքն, կրկին նախադրյալներ ստեղծվեն, եւ վերականգնվեն հայ-թուրքական միջպետական հարաբերությունները: Բայց այդ նոր իրավիճակի ստեղծման համար, կարծում եմ, դեռ երկար ժամանակ կպահանջվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА