ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇԵՆԳԱՎԻԹ. ԸՆԴԱՄԵՆԸ 2 ԱՆՈՒՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ...

07.03.2018 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՇԵՆԳԱՎԻԹ. ԸՆԴԱՄԵՆԸ 2 ԱՆՈՒՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ...

Երբ խոսք է գնում ջրաշինարարության մասին, շարքային քաղաքացին հաճախ պատկերացնում է լայնածավալ շինարարություն, մեծ ներդրումներ, տեխնիկայի ու մասնագետների կուտակումներ…

«Ալիեւը հողեր է ուզում ու ղալաթ է անում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվ դա կարծես թե տրամաբանական է, համենայնդեպս, իր բացատրությունն ունի: Ի վերջո, շինարարությունը շինարարություն է: Մինչդեռ ջրմուղագործները լավ գիտեն, թե ինչ տարբերություն կա, ասենք, նոր բնակելի շենքի կառուցման ու հին ջրագծերի վերակառուցման միջեւ: Ծախսվող գումարը կարող է եւ նույնը լինել, սակայն գործի ծավալն ու բարդությունը բոլորովին էլ նույնը չէ: Ջրմուղ-կոյուղու համակարգն իր առանձնահատկություններն ունի: «Վեոլիա ջրի» կողմից սպասարկվող տարածքում այն ավելի շատ հիշեցնում է տեխնիկական լուծումների փնտրտուք, մանրակրկիտ մասնագիտական աշխատանք, քան լայնածավալ, ինչպես ասում են` զրոյից տարվող շինարարություն:

Մարդկային գործոնի դերն այստեղ զգալի է: Արդյունքի հասնելու համար առաջին հերթին պետք են գիտելիքներ, հատուկ տեխնիկա, սրտացավ վերաբերմունք ու ճիշտ մոտեցում առկա խնդիրներին: Իսկ ամեն նոր օր իր հետ նոր արդյունքներ է բերում: Ուրեմն, մենք ճիշտ ճանապարհին ենք: Այսպես, ընկերության «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Հարավ» տեղամասը վերջերս Երեւանի թվով 2 հասցեներում` Արարատյան-Շիրակի եւ Ներքին Չարբախ թաղամասի 1 ու 5 փողոցների խաչմերուկներում տեղադրեց 2 ճնշման կարգավորիչ` իրենց փականներով: Թվում է թե` ինչ, ընդամենը 2 անուն սարքավորում: Սակայն միայն գործին ծանոթը լավ կիմանա, թե դրա համար ինչ ուսումնասիրություն է կատարվել բաշխիչ ցանցում, որքան ջանք ու եռանդ է պահանջվել տեղամասի մասնագետներից, ու ինչ գին է վճարվել մի քանի հազար սպառողների կենցաղային հոգսը թեթեւացնելու համար: Իսկ արդյունքը հետեւյալն է. նշված տարածքներում կարգաբերվել է ցանցում առկա ճնշումը եւ տնտեսվել ջրաքանակ: Առաջինը բերել է ջրամատակարարման կայունացմանը, իսկ երկրորդը` դրա տեւողության ավելացմանը: Ջրմուղագործ. հիրավի առանձնապես աչքի չզարնող, երբեմն նաեւ արժանավույնս չգնահատվող, բայց հրաշալի մի մասնագիտություն … Որի ղադրը, ինչպես ասում են, մեր հասարակությունը դեռ պետք է իմանա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА