ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքմենչայի պայմանագիրը ռուսական զորքի եւ հայ ժողովրդի ամենամեծ հերոսություններից է». ՌԴ հյուպատոս

07.03.2018 21:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Թուրքմենչայի պայմանագիրը ռուսական զորքի եւ հայ ժողովրդի ամենամեծ հերոսություններից է». ՌԴ հյուպատոս

Գյումրիում այսօր շարունակվեցին Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որը մեկնարկել էր երեկ քաղաքամայր Երեւանից: Հայ եւ ռուս քաղաքագետները, պատմաբաններն ու գիտնականները նախ հարգանքի տուրք մատուցեցին՝ Գյումրիի «Պատվո բլուր» հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցնելով, ապա Ռուսաստանի գիտության եւ մշակույթի Գյումրիի մասնաճյուղի շենքում մասնակցեցին «Հայաստան-Ռուսաստան՝ դարերով ստուգված բարեկամություն» խորագրով կլոր-սեղանին:

Եվրոպական մշակութային ժառանգության տարին մեկնարկեց  Զվարթնոցում (Ֆոտոշարք)

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՊՆԻՆ ներկաներին փոխանցեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքը, ապա իր անունից հավելեց, որ ուրախ է Թուրքմենչայի 190-ամյակին նվիրված այս միջոցառումների համար, որովհետեւ ինչպես պատմաբաններն են անվանում, այն ազնիվ էր ու արժանապատիվ: Անդրադառնալով 190-ամյա պայմանագրին, «Իրավունքի» հետ զրույցում հյուպատոսը մանրամասնեց.

- Սա շատ կարեւոր եւ հզոր պայմանագիր է, որովհետեւ այն հաղթանակները, որոնք եղան այդ ժամանակ, կարելի է ասել, որ ամենամեծ հերոսություններից է ռուսական զորքի եւ հայ ժողովրդի: Եվ այսօր մեր գիտնականները, պատմագետները  հաստատում են իմ խոսքերը, որ, իսկապես, սա շատ մեծ իրադարձություն է եւ արժանի, որ դրա մասին խոսեն, դրա մասին իմանան եւ փոխանցեն իրենց սերունդներին:

- Պարոն հյուպատոս, Ձեր գնահատմամբ՝ Թուրքմենչայի պայմանագիրը բացի աշխարհի քարտեզում կատարված փոփոխություններից, ի՞նչ առանցքային դերակատարություն ունեցավ հայ եւ ռուս ժողովրդի համար:

- Այս փասաթուղթն առաջին հերթին ժողովրդին տվեց խաղաղություն եւ հնարավորություն ապրելու ու զարգանալու, որովհետեւ յուրաքանչյուր տնտեսություն հնարավոր է զարգացնել, երբ երկրում կա խաղաղություն, երբ մարդիկ վստահություն ունեն վաղվա օրվա հանդեպ, երբ իրենք ընտանիքներ են կազմում ու երեխաներ ունենում: Եվ երբ վստահ են, որ իրենք գտնվում են պետության ու բարեկամների պաշտպանության ներքո: Յուրաքանչյուր խաղաղություն, ավելի լավ է պատերազմից: Սա հայտնի փաստ է բոլոր ժամանակների համար: Ուստի՝ մենք մաղթում ենք հայ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում եւ երջանկություն: Մենք ուրախ ենք այն ժամանակ, երբ մեր եղբայրներն ապրում են խաղաղության մեջ, իրենց եեխաները մեծանում են հանգիստ միջավայրում ու միշտ առողջ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА