ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանին դատի տված Արզումանյանն այսօրվանից նաեւ Նորվեգիայում է ՀՀ դեսպան

07.03.2018 23:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայաստանին դատի տված Արզումանյանն այսօրվանից նաեւ Նորվեգիայում է ՀՀ դեսպան

ՀՀՇ-ական նախկին պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ բախտը, կարծես թե, բացվեց այն բանից հետո, երբ որոշեց Հայաստանին դատի տալ: Նա նախ նշանակվեց Դանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Հետո շահեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը, որի վճռի համաձայն, Հայաստանի կառավարությունը պարտավորվեց 2000 եվրո վճարել նրան՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւս 500 եվրո՝ նրա կողմից արված ծախսերի դիմաց:

«Պարզվում է ամեն ինչ էլ կար, պարզապես ճանապարհին արջի փայ էր դարձել». Մկրտիչ Արզումանյան

Սակայն, սա դեռ ամենը չէ, պարոն Արզումանյանին, որպես օտար երկրում հավատարմագրված միակ դիվանագետի, որը իր երկրին դատի է տվել, եւս մեկ խրախուսանք էր սպասվում: Այսօր նա համատեղության կարգով նշանակել է նաեւ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ  արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА