ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բյուեղյա մահճակալը, եթե ժամանակին հասներ շահին, գուցե չլիներ ռուս-պարսկական պատերազմը (Բացահայտում)

07.03.2018 23:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բյուեղյա մահճակալը, եթե ժամանակին հասներ շահին, գուցե չլիներ ռուս-պարսկական պատերազմը (Բացահայտում)

Երեւանում եւ Գյումրիում տեղի ունեցան  Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ 1828 թվականին կնքված Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցեցին գիտնականներ, պատմաբաններ, քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուաստանի Դաշնությունից: Բացի այն, որ եւս մեկ անգամ անդրադարձ կատարվեց այս պատմական փաստաթղթի կարեւորության ու բացառիկ նշանակության մասին, նաեւ ուշագրավ բացահայտումներ արվեցին:

Թավշյա հեղափոխությունը, դեռ չսկսված, կպարտվի, եթե…

Ռուսաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ԺՈՒՐԱՎԼՅՈՎԸ անդրադառնալով վերոնշյալ ժամանակահատվածին՝ հիշեցրեց, որ ռուսաց կայսր Նիկոլայ Առաջինը շարունավում էր ավանդական կապեր պահել Պարսկաստանի հետ, բայց պարսիկները օգտվելով նրանից, որ նոր էր մահացել Ալեքսանդր Առաջինը՝ որոշել էին պատերազմ հայտարարել. «Բայց Նիկոլայ Առաջինը չէր հավատում, որ պատերազմ կլինի եւ իմանալով արեւելյան ավանդույթները՝ փորձում էր «բարիացնել» պարսից շահին: Եվ փորձելով ցույց տալ, որ ինքը շահին շատ լավ է վերաբերում, որոշեց նրան թագավորական նվեր ուղարկել»:

Իսկ նվերը ո՛չ ավել, ո՛չ պակաս, հատկապես այն ժամանակների համար յուրահատուկ մի իր էր՝ բյուեղյա մահճակալ, որը 1826 թվականին ռուս սպաների միջոցով Ռուսաստանից ուղարկվեց շահին. «Եվ մինչ սպաները երկար ճանապարհ կանցնեին ու բյուրեղյա մահճակալը զգուշությամբ տեղ կհասցնեին, պատերազմն արդեն սկսվել էր: Ամեն դեպքում, մահճակալը, որպես նվեր, ընդունվեց շահի կողմից, թեպետ նա իր նստավայրում չէր եւ միայն նույն թվականի դեկտեմբերին այն տեսավ, երբ ռուսական զորքերն իրենց հիմնական հաղթանակներն արդեն տարել էին»:  

Ս. Ժուրավլյովը վստահեցնում է, որ մահճակալն այնքան էր հուզել շահին, որ եթե այն ժամանակին հասներ, միգուցե ոչ մի պատերազմ էլ չլիներ եւ որեւէ մեկը չհամարձակվեր ռազմական գործողություններ սկսել. «Շահը հրամայել էր մահճակալը դնել ամենագեղեցիկ սրահում, որտեղ ընդունում են օտարերկրյա հյուրերին: Ավելին՝ նա նույնիսկ անվանափոխել էր այդ սրահի անունը՝ դնելով բյուրեղյա մահճակալի սրահ: Այս նվերն, իրոք, հեքիաթային էր իր համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА