ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարսից շահի գահը մինչեւ հիմա Ռուսաստանում է». Ս. Ժուրավլյով

07.03.2018 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
«Պարսից շահի գահը մինչեւ հիմա Ռուսաստանում է». Ս. Ժուրավլյով

Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ 1828 թվականին կնքված Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումները երեկ ամփոփվեցին Գյումրիում: Միջոցառումներին մասնակցեցին ինչպես հայաստանյան, այնպես էլ Ռուսաստանից ժամանած գիտնականներ, պատմաբաններ, քաղաքագետներ:

10/18 ընտրատեղամասի քվեախցիկները սխալ են տեղադրված

Բացի պատմական այս փաստաթղթի կարեւորության ու բացառիկ նշանակության մասին ելույթներ ունենալուց, ներկաները նաեւ ուշագրավ բացահայտումներ արվեցին Թուրքմենչայի պայմանագրի հանրության լայն շրջանակներին ոչ այնքան հայտնի փաստերի շուրջ:

Ռուսաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ԺՈՒՐԱՎԼՅՈՎԸ պատմեց, որ այս պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի, որն այն ժամանակ բավական լուրջ գումար էր. «Այդ ժամանակ քննարկվում էր երաշխիքի հարցը, որովհետեւ ոչ ոք 100 տոկոսով չէր կարող վստահ լիներ, որ պարսից շահը կվճարի: Խնդիրն այն էր, որ պարսից շահը չափազանց ժլատ էր ու ոչ մի դեպքում պատրաստ չէր իր ձեռքով այդքան գումար տալ»:

Բայց ռուսական կողմը գտնում է լուծումը ու սիմվոլիկ, բայց պարսիկների համար նվաստացուցիչ ժեստ է անում. «Գումարի դիմաց, որպես գրավ, ռուսները վերցնում են շահի ոսկով ու ալմաստով զարդարված գահը, ինչը բավական թանկ իր էր: Ռուսները մտածում էին, որ այնպիսի սիմվոլիկ իրն, ինչպիսին շահի գահն է, նա անպայման կցանկանա այն վերադարձնել  ու կվճարի գումարը: Բայց պարսից շահի գահը մինչեւ հիմա Ռուսաստանում է: Իսկ գումարը նրանք վճարեցին բավական երկար ժամանակահատվածում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА