ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցողունային բջիջներով բուժումը կարող է դաշտանադադարը հե՞տ շրջել

08.03.2018 12:26 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ցողունային բջիջներով բուժումը կարող է դաշտանադադարը հե՞տ շրջել

Ցողունային բջիջների օգտագործմամբ նոր բուժումը կարող է հետ շրջել վաղաժամ դաշտանադադարի ախտանիշները եւ երեխաներ ունենալու հարցում հուսահատված հարյուր հազարավոր կանանց հույս նվիրել:

Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով

Յուրաքանյուր 100-րդ կնոջ մոտ բժիշկներն ախտորոշում են ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ): Նման կանանց մոտ դաշտանադադրը սկսվում է մինչեւ 40 տարեկան դառնալը: Այսպիսով ՁՎԱ-ով կանայք չեն կարողանում ինքնուրույն հղիանալ: Ամերիկացի գիտնականները ձվարանների վաղաժամ անբավարարության բուժման համար ցողունային բջիջներ են կիրառել:

Հետազոտողները ոսկրածուծից ստացված ցողունային բջիջները ներարկել են 33 կանանց ձվարանների մեջ, որոնք տառապել են ՁՎԱ-ով: Վեց ամիս հետո մասնակիցների մոտ զգալիորեն բարձրացել է էստրոգենի մակարդակը եւ կրկին դաշտան է սկսվել: Այս պահին հետազոտությանը մասնակցած բոլոր կանայք փորձում են հղիանալ:

Մասնագետները նշում են, որ բուժման նոր մեթոդն օգնում է վերականգնել ոչ միայն ձվարանների ֆունկցիան, այլեւ թույլ է տալիս խուսափել փոխարինող հորմոնային բուժումից, քանի որ հորմոնների մակարդակն ինքնուրույն կարգավորվում է:

Գիտնականները շարունակում են ուսումնասիրել ցողունային բջիջները եւ դրանց դերը ՁՎԱ-ի բուժման մեջ: Դեռեւս վաղ է խոսել այս մեթոդը կլինիկական պրակտիկայում ներդնելու մասին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА