ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին ռուս զինվորների հիշատակին (Տեսանյութ)

08.03.2018 12:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին ռուս զինվորների հիշատակին (Տեսանյութ)

Այս տարի լրանում է Թուրքմենչիայի պայմանագրի 190-ամյակը: Այդ առթիվ անցկացվեց երկօրյա միջոցառումների շարք, այդ թվում` համաժողով Երեւանում, այնուհետեւ Գյումրիում: Երեւանում «Թուրքմենչիայի պայմանագիր -190. Պատմությունը եւ ներկան» համաժողով անցկացնելուց հետո, Մոսկվայից ժամանած հյուրերը հայ քաղաքական ու հասարակական գործիչների հետ միասին Գյումիրում մասնակցեին «Դարերով կոփված հայ -ռուսական բարեկամություն» կլոր սեղանին:
Իսկ մինչ այդ, բոլոր հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Պատվո բլուր հուշահամալիրում եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին այն ռուս զինվորների հիշատակին, որոնք ազատագրել են Հայաստանի մի մասը:
«Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական-վերլուծական կենտրոնի ղեկավար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ ողջյունելով բոլոր ներկաներին, նշեց, որ հայ ազգը, երբեք չի մոռանա այն ռուս զինվորներին, որոնք իրենց կյանքի գնով Արեւելյան Հայաստանի մի մասն ազատագրեցին եւ այդ հատվածն անցավ ռուսական կայսրության ներքո: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ հայ ժողովրդի հիշողություններում միշտ կմնան ռուս զինվորները, սպանները, գեներալները, որոնք մարտնչել են ռուս-թուրքական պատերազմում:
Նշենք, որ Գյումրիի «Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում» բացվեց նաեւ մեծ ցուցահանդես`նվիրված Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, որը երկու երկրները նշել են նախորդ տարի:
Մանրամասները` տեսանյութում

Ֆրանսիացի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

 

 


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА