ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սանկտ Պետերբուրգում Մարտի 8-ի կապակցությամբ թոշակառուներին սփիներներ են նվիրել

08.03.2018 13:48 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սանկտ Պետերբուրգում Մարտի 8-ի կապակցությամբ թոշակառուներին սփիներներ են նվիրել

Սանկտ Պետերբուրգ քաղաքի Կուպչինո շրջանի իշխանությունները Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ թոշակառուներին սփիներներ են բաժանել:
korrespondent.net-ի հաղորդմամբ, նվերները բաժանվել են Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված համերգի ժամանակ:

Չինովնիկների կարծիքով՝ խաղալիքը սթրեսը հաղթահարելու միջոց է:

Շրջանի ղեկավարը բացատրել է տարեց կանանց՝ ինչպես վարվել սփիներների  հետ:

«Հուսով եմ, որ այս նվերը ձեզ կուրախացնի: Այն շատ լավ հանում է սթրեսը: Գիտեմ, որ ձեզնից յուրաքանչյուրը թոռներ ունի: Վստահ եմ, որ սփիները հնարավորություն կտա բարելավել շփումը երիտասարդ սերնդի հետ: Չէ՞ որ հիմա դուք «թրենդի մեջ» կլինեք»,-նշել  է պաշտոնյան:'

Պետերբուրգում պայթյունից զոհվածներն աշխատանքային միգրանտներ էին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА