ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցանկանում եմ՝ շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ դարձնեք. վարչապետը շնորհավորել է կանանց

08.03.2018 13:35 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ցանկանում եմ՝ շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ դարձնեք. վարչապետը շնորհավորել է կանանց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։

Տարվա եղանակը, որի ընթացքում ծնվել եք, կարող է բնորոշել ձեր բնավորությունը

Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ:

Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ և սիրով լցված մթնոլորտ լինի:

Սիրելի՛ կանայք,

Դուք մեծ դերակատարություն ու առաքելություն ունեք մեր երկրի զարգացման գործում: Ուզում եմ վստահեցնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու, որպեսզի դուք դրսևորվելու և Հայաստանում ձեզ մաքսիմալ պաշտպանված ու գնահատված զգալու համար բոլոր հնարավորություններն ունենաք:

Այս գեղեցիկ օրը ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում: Երջանիկ եղեք ու վայելեք ձեր տոնը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА