ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ընդդիմության առաջարկը

08.03.2018 14:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ընդդիմության առաջարկը

Սերբիայի խորհրդարանը մերժեց ընդդիմությանը առաջարկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Վերջին տասնամյակում նման առաջարկներ մի քանի անգամ ներկայացվել են սերբական խորհրդարանում, սակայն դրանք մշտապես մերժվել են:

Ինչու հանկարծ նոր տվյալներ հիշեց Պավլիկը. Հայոց Աշխարհ

Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը այս անգամ ներկայացրել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, ով ներկայումս գլխավորում է «Նոր կուսակցություն» քաղաքական ուժը: «Ազատության» սերբական ծառայության հետ զրույցում Զիվկովիչը կարեւորել է այդ հարցում պաշտոնական Բելգրադի դիրքորոշումը հստակեցնելը՝ հիշեցնելով, որ 20-րդ դարի ամենամեծ այդ ողբերգությունը ճանաչել են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ամերիկյան նահանգների մեծամասնությունը:

Շուրջ 7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիան, որը նույնպես անցած դարասկզբին գտնվում էր Օսմանյան կայսրությունում, սակավաթիվ հայ համայնք ունեցող երկրներից է. տարբեր գնահատականներով՝ այստեղ բնակվում է մինչեւ 300 հայ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА