ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի արտահերթ ընտրությունների ընթացքում սահմանին կլինեն նոր սադրանքներ.քաղաքագետ

08.03.2018 14:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանի արտահերթ ընտրությունների ընթացքում սահմանին կլինեն նոր սադրանքներ.քաղաքագետ

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ խոսքով`մինչեւ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններ`ապրիլի 11-ը,  արցախա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից կլինեն նոր սադրանքներ, այնքան ժամանակ մինչեւ կրկին վերընտրվի Ի. Ալիեւը. «Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները համադրելով 2016 թվականի ապրիլի իրադարձությունների հետ,  կարող եմ ասել, որ սադրանքները տարբեր բնույթի կլինեն`ավելի բարդ ու դաժան: Բանն այն է, որ երեբեք հայկական կողմը չի բարձրաձայնում, որ այս տարիների ընթացքում Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը Նախիջեւանում զորքեր է կուտակում, տարիներ շարունակ բարձր ամբիոններից չենք խոսում այս ամենի մասին եւ լռում ենք: Գոնե այժմ պետք չէ լռել»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Վերջերս Իսրայելի խորհրդարանը մերժեց  Հայոց ցեղասպանության օրը նշելու օրինագիծը, ըստ քաղաքագետի այս ամենը նույնպես սադրանքների ազդակ է, քանի որ վերջինս շարունակում է կանգնել Թուրքիայի կողքին. «Այո, Իսրայելն է մեր թշնամին, քանի որ մեր թշնամի երկրի կողմնակիցն է: Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը խաղալիք է դարձել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ձեռքին, որոնք ձգտում են կասեցնել ռուս-իրանական համագործակցությունը: Տարիներ առաջ հրապարակվել է հոդված, որտեղ ապացուցվում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը Իսրայելի վաղեմի հետախուզական բազաներն են, այլ ոչ թե պետություններ »,-փաստեց Ս. Շաքարյանցը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА