ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի խորհրդարանում Աֆրինի գործողության շուրջ վեճը վերածվել է ծեծկռտուքի (տեսանյութ)

08.03.2018 16:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի խորհրդարանում Աֆրինի գործողության շուրջ վեճը վերածվել է ծեծկռտուքի (տեսանյութ)

«Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շուրջ առաջացած վեճի ժամանակ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ոստիկանությունը հայտնաբերել է «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ պահածոներով մեքենաներ. (տեսանյութ)

Թուրքական  demokrathaber.org կայքի հաղորդմամբ, ՔԺԿ անդամ, Այնթապից ընտրված պատգամավոր Մահմուդ Թողրուլը Մեջլիսի ամբիոնից հայտարարել է, որ Աֆրինի ռազմական գործողությամբ Թուրքիան էթնիկ զտումներ է իրականացնում Սիրիայի հյուսիսում:

Քուրդ պատգամավորը ասել է, որ ռազմական գործողությունից հետո Թուրքիայում ապաստանած սիրիացի արաբ ներգաղթյալներին Աֆրին տեղափոխելու նպատակը քրդաբնակ մի տարածքի ժողովրդագրությունը փոխելն է: Պատմության մեջ այդ երևույթը էթնիկ զտում են ասում:
Ի պատասխան այդ հայտարարությանը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներից Կոնիայի պատգամավոր Լեյլա Շահին Ուստան քայլել է դեպի քուրդ պատգամավորն ու բղավել նրա վրա:

Կին պատգամավորը նշել է, որ թուրք զինվորներն իրենց երկրի սահմանն են պաշտպանում, այդ քուրդ զինյալներն են սպանում խաղաղ բնակչությանը:

Արդյունքում սկսվել է հրմշտոց և ծեծկռտուք: Ստացած հարվածների պատճառով վնասնածքներով հիվանդանոց է տեղափոխվել երկու քուրդ պատգամավոր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА