ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրազեկում Հայաստանում գտնվող օտարերկրացիների համար

08.03.2018 17:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իրազեկում Հայաստանում գտնվող օտարերկրացիների համար

 

Հեղինակ՝ Մնացական Բիչախչյան

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված է 50.000-100.000 դրամ տուգանք այն օտարերկրացիների համար, ովքեր Հայաստանում բնակվում են առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սանկցիան հարաբերական որոշակի է, այսինքն` նշված է նվազագույն և առավելագույն սահմանը և օրենքով այլ չափորոշիչներ սահմանված չեն հարաբերական որոշակի սանկցիայի սահմաններում կոնկրետ դեպքով տուգանքի չափը որոշելու համար, ԱՎՎ պետի հրամանով հստակ սահմանվել են չափորոշիչները։ Այն հնարավորություն է ընձեռում միատեսակ վարչարարություն կիրառելու համար, ինչպես նաև զերծ է պահում կոռուպցիոն ռիսկերից։
1. Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վերը նշված օրենքի 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում տուգանք է նշանակվում 50.000 ՀՀ դրամի չափով։
2. Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում, եթե օտարերկրացին օրինական բնակության ժամկետի ավարտից հետո ՀՀ-ում գտնվել է՝

ԱՆ հորդորներ է տվել սննդային թունավորումներից խուսափելու համար

մինչև 30 օր` 60.000 ՀՀ դրամ
31 օրից մինչև 60 օր` 70.000 ՀՀ դրամ
61 օրից մինչև 90 օր` 80.000 ՀՀ դրամ
91 օրից մինչև 120 օր` 90.000 ՀՀ դրամ
121 օրից ավելի դեպքում` 100.000 ՀՀ դրամ։

3. ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ թույլ տալու դեպքում օտարերկրացին տուգանվում է 100.000 դրամի չափով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА