ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արսենալի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանից և Օբամեյանգից

08.03.2018 17:18 ՍՊՈՐՏ
«Արսենալի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանից և Օբամեյանգից

Լոնդոնի «Արսենալի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանից և Պյեր-Էմերիկ Օբամեյանգից,- հաղորդում է The Times-ը:

Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը երկրպագուների հետ (տեսանյութ)

Նրանք դժգոհ են հայ և գաբոնցի ֆուտբոլիստների մարզավիճակից: Խնդիրը կայանում է նրանում, որ Մխիթարյանի և Օբամեյանգի աշխատավարձը շատ ավելին է, քան «զինագործների» ֆուտբոլիստների մեծ մասի մոտ:

Օբամեյանգը վաստակում է շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ, իսկ Մխիթարյանի աշխատավարձը կազմում է 180 հազար:

Բանն այն է, որ Աարոն Ռեմսիի, Դենի Ուելբեքի և Նաչո Մոնրեալի պայմանագրերն ավարտվում են 2019 թվականին: Նրանց առաջարկում են երկարաձգել այն, սակայն զգուշացրել են, որ նրանք չեն լինի թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից: Նույնը վերաբերում է նաև Ջեք Ուիլշերին, ում պայմանագիրն ավարտվում է ամռանը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА