ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը պատրաստ է քվեարկել Պուտինի օգտին

08.03.2018 17:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը պատրաստ է քվեարկել Պուտինի օգտին

Ռուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը իր ձայնը պատրաստ է տալ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած սոցիալական հարցման արդյունքները։

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը նախապատրաստում է ամերիկացի սենատորների այցը Ռուսաստան

Հարցվածների 64 տոկոսն ասել է, որ պատրաստ է քվեարկել Պուտինի օգտին, 6.6 տոկոսն աջակցում է թեկնածուներից Վլադիմիր Ժիրինովսկիին, Պավել Գրուդինինին` 6.5 տոկոսը, Քսենիա Սոբչակին՝ 1.2 տոկոսը: Հարցվածների 0.7 տոկոսն ասել է, որ ընտրությունների գնալու դեպքում կքվեարկեր Գրիգորի Յավլինսկիի, 0.2  տոկոսը՝ Սերգեյ Բաբուրինի և Բորիս Տիտովի, իսկ 0.1 տոկոսը՝ Մաքսիմ Սուրայկինի օգտին: Հարցվածների 6.2 տոկոսն էլ նշել է, որ քվեարկության չի գնա, իսկ 13.3 տոկոսն էլ պարզապես դժվարացել է պատասխանել հարցին:

Ընդհանուր առմամբ Պուտինի հանդեպ դրական վերաբերմունք ունեն հարցվածների 71.5 տոկոսը:  Բացասական վերաբերմունքի հարցում բացարձակ առաջատար է Քսենիա Սոբչակը՝ նրան վատ են վերաբերվում հարցվածների 57.1 տոկոսը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА