ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երջանիկ կանանց երեք գաղտնիք

08.03.2018 18:36 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Երջանիկ կանանց երեք գաղտնիք

Մի փորձիր քեզնով լցնել ամբողջ տարածությունը

Որքան ուժեղ փորձես նրան կապել քեզ, այնքան հեռու նա կփորձի փախչել: Տղամարդը պետք է զգա, որ ազատ տարածություն ունի, ժամանակ՝ սեփական հետաքրքրությունների համար, ինքն իր հետ կամ ընկերների հետ լինելու հնարավորություն: Եվ ընդ որում, որ ստիպված չլինի ամեն անգամ արդարանալու, թե դրա մեջ ընտանեկան բարեկեցության համար ոչ մի սպառնալիք չկա:

Կլեոպատրայի գեղեցկության մի քանի գաղտնիքներ

Անվստահությունը, կպչունությունը, մշտական վիրավորանքները վաղ թե ուշ նրան կստիպեն քեզ եւ հարաբերություններին այլ կերպ նայել: Հիշիր, որ մենք սեփական երջանկությունը կերտողներն ենք, եւ մենք կարող ենք նաեւ այն փլուզել, եթե նույնիսկ չենք ուզում դա:

Սովորիր փոխզիջման գնալ

Այդպիսով դու կխուսափես բացմաթիվ վեճերից եւ այլ տհաճ իրավիճակներից: Մի եղիր համառ եւ եսասեր: Դուք երեք տարի անընդմեջ ծով եք գնում, իսկ նա երազո՞ւմ է լեռներում հանգստի մասին: Միգուցե ժամանակն է նրան զիջելու: Եթե դու գնաս փոխզիջման, նա նույնպես նույն կերպ կվարվի: Եթե դուք երկուսով էլ պնդեք ձերը, հազիվ թե ձեր ամուսնությունը երջանիկ դառնա:

Մի փորձիր իդեալական լինել

Երբեք չվիճել, երբեք չբարականալ, երբեք չբարկացնել: Կանգ ա՛ռ: Մի փորձիր նրա համար իդեալական լինել, հակառակ դեպքում ձեր հարաբերություններն արհեստական ու դժգույն կլինեն: Իսկ մի օր էլ դու ուղղակի կպայթես, քանի որ դու կենդանի էակ ես եւ չես կարող քո մեջ պահել զգացմունքները:

Ուզո՞ւմ ես փոխվել: Խնդրեմ: դարձիր ուշադիր սիրելիիդ նկատմամբ, կամակորություն մի արա, սովորիր լսել եւ հասկանալ: Միայն թե մի փորձիր անել անհնարինը... Դա նրան պետք չէ: Նրան պետք ես դու՝ իրական, երջանիկ, չափավոր զգացմունքային, չէ՞ որ նա այդպիսին է քեզ սիրահարվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА