ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սլուցկին կանանցից ներողություն է խնդրել եւ շնորհավորել տոնի առթիվ

08.03.2018 19:06 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սլուցկին կանանցից ներողություն է խնդրել եւ շնորհավորել տոնի առթիվ

ՌԴ Պետական դումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին կանանցից ներողություն է խնդրել, որոնց «երբեւէ կամա, թե ակամա վիրավորել է», եւ նրանց շնորհավորել Կանանց միջազգային օրվա առթիվ, փոխանցում է Gazeta-ն: 

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

«Ի սրտե ձեզ շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, հոգեւոր ուժեր եւ մարդկային սովորական երջանկություն: Առիթից օգտվելով՝ կցանկանայի ներողություն խնդրել ձեզանից նրանցից, ում երբեւէ կամա, թե ակամա ցանկացած ապրում եմ պատճառել: Հավատացեք՝ ոչ չարամտորեն»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Սլուցկին:

Նախկինում երեք լրագրողուհիներ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի նախագահին մեղադրել էին ոտնձգությունների մեջ: Ինքը պատգամավորը հայտարարել էր, որ իրեն իրավունք է վերապահում այդ մեղադրանքների համար ցանկացած պահի դատարան դիմել: Նա դրանք սադրանք էր որակել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА