ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանակցային գործընթացքում ակտիվացում կլինի զուտ հանդիպումների թվաքանակով. քաղաքագետ

08.03.2018 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Բանակցային գործընթացքում ակտիվացում կլինի զուտ հանդիպումների թվաքանակով. քաղաքագետ

Ապրիլի 11-ին Ադրբեջանում նախատեսված է անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: Ըստ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, այդ ընտրություններից հետո իբրեւ թե բանակացային գործընթացը կակատիվանա, սակայն դրան զուգահեռ Ալիեւը առիթը բաց չի թողնում հանդես գալու ռազմատենչ հայտարարություններով: Այս պարագայում իրատեսակա՞ն է բանակցային գործընթացի ակտիվացումը:

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին վերադարձնել 1988 թվականի փետրվար.Լ. Ալավերդյան

Քաղաքական գիտությունների դոցենտ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ բանակցային գործընթացում երկկողմ հանդիպումների ակտիվացում գուցե կա. «Գուցե Ադրբեջանում նախագահական ընտրություններից եւ մոզ մոտ կառավարման նոր համակարգին անցնելուց հետո կողմերն իրենց ամբողջ ներուժը ծառայցնեն այդ հիմնախնդրում որեւէ առաջընթաց գրանցելու ուղղությամբ: Զուտ հանդիպումների քանական առումով ակտիվացում կնկատվի: Մի քիչ կասկածում եմ, որ այս ամենը կարող է ազդել բովանդակության վրա: Որովհետեւ խաղաղ կարգավորման համար երկու երկրների հասարակության հետ ավելի կառուցողական աշխատանքներ պետք է տարվեն: Այսօր Ադրբեջանի քաղաքական դաշտում չկա ռետորիկայի մեղմացում, նույն էլ մեզ մոտ է: Ադրբեջանը զբաղվում է այն միֆաբանության, որ իր հասարակության մեջ հայերին ներկայացնի, որպես  արտաքին թշնամու: Արդյո՞ք այս ամենը նպաստելու է խնդրի խաղաղ կարգավորմանը, իհարկե`ոչ: Մեր եւ Ադրբեջանի հասարակությունն այս պահին պատրաստ չէ խաղաղության»,-ընդգծոց քաղաքագետը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА