ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի հայ պատգամավորը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի հետ կապված հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ

08.03.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վրաստանի հայ պատգամավորը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի հետ կապված հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը («Վրացական երազանք» կուսակցություն) Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարությամբ․

«Աղբամանում կարող է հայտնվել քո մաման…». Արման Սաղաթելյանի եղբայրն արձագանքել է

«Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը:

Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր: Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու է ցանկալի խաղաղությունից:

Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ փլատակներում և ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որևէ այլ վայրում երբեք չկրկնվի»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА