ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թույն կաթեցնողն ի վերջո ինքն էլ այդ թույնը կուլ կտա...». Վլադիմիր Պուտին (Տեսանյութ)

08.03.2018 23:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Թույն կաթեցնողն ի վերջո ինքն էլ այդ թույնը կուլ կտա...». Վլադիմիր Պուտին (Տեսանյութ)

Ռուս հայտնի լրագրող, հեռուստառադիովարող, հրապարակախոս ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈԼՈՎՅՈՎԸ նոր ֆիլմ է նկարահանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին` հիմնված նրա հետ ծավալուն հարցազրույցի վրա: Ֆիլմում ուշագրավ է ՌԴ նախագահի հետ ունեցած Սոլովյովի հարցազրույցից հատկապես մի հատված, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Մ. Գրիգորյանի ձեռբակալությանն այսօր կողմ են պատգամավորներ, որոնց երաշխավորությամբ նույն հոդվածի կասկածանքով մարդիկ են ազատ արձակվել»

Վ. Սոլովյով - Մենք տեսնում ենք, թե ինչպես են նպատակաուղղված փորձում հեռացնել մեզանից մեր ավանդական դաշնակիցներին, ինչպես են աշխատում Բելառուսի վրա, ինչպես են աշխատում Ղազախստանի վրա: Հիմա շատ ակտիվ աշխատում են Հայաստանի վրա: Տեսնում ենք, թե ինչպես են ականջների մեջ թույն կաթեցնում: Պե՞տք է ինչ-որ ձեւով հակազդել դրան: Նրանք բոլորը փորձում են մեզ թողնել…

Վ. Պուտին - Նրանք, ովքեր թույն են կաթեցնում, ի վերջո, իրենք էլ այդ թույնը կուլ կտան, իրենք էլ այդ թույնով կթունավորվեն: Մենք ունենք մի ասացվածք. «Մի թքիր այն ջրհորը, որտեղից պետք է ջուր խմես»: Այդ ամենը, վերջին հաշվով շուռ է գալիս նրանց դեմ, ովքեր դա անում են: Ոչ թե դրանով է պետք զբաղվել, այլ կառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ դեպքում ամեն ինչ բոլորի մոտ լավ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА