ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-ն «դաբրո» է տվել «Լուսավոր Հայաստանին»

16.03.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀԿ-ն «դաբրո» է տվել «Լուսավոր Հայաստանին»

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այս շաբաթ կայացած հերթական նիստում քննարկեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

«Ներողություն, տղաներ». Նաիրա Զոհրաբյան

Հիմնական զեկուցողի կարծիքով` օրինագծերի ընդունումը կնպաստի խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնացմանը եւ հասանելիությանը: Խոշոր կազմակերպությունները պարտավորվում են քաղաքացիների դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվություն տրամադրել դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Առաջարկվում է նաեւ խստացնել սահմանված պատիժը պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք չհրապարակելու համար: Հատկանշական է այն, որ «Ելքում» տիրող տարաձայնությունների ֆոնին` հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավորները դրական եզրակացություն տվեցին «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչի օրենքի նախագծին` առաջարկել է այն ընդգրկել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА