ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԹՐԵՍԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ Է ԳԵՐԻՆՖՈՐՄԱՑՎԱԾ ԼԻՆԵԼԸ

16.03.2018 23:20 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՍԹՐԵՍԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ Է ԳԵՐԻՆՖՈՐՄԱՑՎԱԾ ԼԻՆԵԼԸ

Հարցին պատասխանում է Սթրեսի եւ ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

Ի՞ՆՉ ԵՆ ՔՈՂԱՐԿՈՒՄ ՕԳՏԱՏԵՐԵՐԸ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ

 

- Հարգելի հոգեբան, մասնագիտությամբ լրագրող եմ, 35 տարեկան: Կա՞ն արդյոք մեթոդներ՝ հաղթահարելու մասնագիտական սթրեսը. լրագրողը սթրեսից եւս ապահովագրված չէ:

-Մասնագիտական սթրեսներն արդիական են: Հատկապես այն մասնագիտությունների դեպքում, որտեղ մարդկանց հետ շփումները ինտենսիվ են, գործունեությունը պահանջում է բարձր պատասխանատվություն, սթրեսայնությունն էլ ավելի է մեծանում: Այդպիսին է նաեւ լրագրողի աշխատանքը:

Կարելի է առանձնացնել մի շարք գործոններ, որոնք նպաստում են սթրեսի առաջացմանը՝ լրագրողի աշխատանքում. Խնդիրների բազմազանությունը, սահմանափակ ժամանակը, ինտենսիվ շփումները, բարձր պատասխանատվությունը, մշտական մրցակցությունը, բացասական տեղեկատվության մեկնաբանումը, ազատ ժամանակի անբավարարությունը: Հատկապես, մեծ ազդեցություն կարող են ունենալ գերինֆորմացված լինելը: Պարզվում է, որ տրավմատիկ իրավիճակին անմիջական մասնակից չլինելով հանդերձ, լրագրողը, իսկ հետագայում՝ նաեւ ընթերցողը կարող է իրավիճակի բացասական ազդեցությունն զգալ սեփական հուզական ոլորտի վրա: Այստեղ եւս լրագրողից մեծ պատասխանատվություն եւ պատրաստվածություն է պահանջվում՝ չվնասել ինչպես սեփական հուզական ոլորտը, այնպես էլ՝ ընթերցողների:

Հաշվի առնելով վերը նշվածները` լրագրողներին սթրեսի կառավարման մեթոդներին տիրապետելու անհրաժեշտություն է առաջանում: Սթրեսի կառավարման մեջ առանցքային դեր ունի սթրեսակայունության զարգացումը: Սթրեսակայունությունը թույլ է տալիս սթրեսորի ներգործության ժամանակ պահպանել նորմալ աշխատունակությունը: Այն կարելի է զարգացնել համապատասխան թրեյնինգների միջոցով:

Հավելեմ, որ վերջին տարիներին տարածված է նաեւ հուզական այրման համախտանիշը, որն առաջանում է մասնագիտական տեւական կամ չհաղթահարված սթրեսների արդյունքում: Այն դրսեւորվում է հուզական, իմացական հյուծվածության, ֆիզիկական հոգնածության եւ աշխատանքից անբավարարվածության զգացումով: Հուզական այրման համախտանիշը կանխարգելելու լավագույն միջոցը սթրեսի կառավարումն է, այսինքն` սթրեսի կառավարման մեթոդների իմացությունը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА