ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոտտին վստահ է` «Ռոման» կանհանգստացնի «Բարսելոնային»

16.03.2018 23:46 ՍՊՈՐՏ
Տոտտին վստահ է` «Ռոման» կանհանգստացնի «Բարսելոնային»

«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որտեղ «գայլերը» մրցելու են «Բարսելոնայի» հետ.

«Մանչեսթեր Յունայթեդը» «Բարսելոնային» մերժել է Պոգբայի հարցով

«Մենք գիտենք, որ «Բարսելոնան» Եվրոպայի ուժեղագույն ակումբներից է, սակայն նրանց արգելքը նույնպես կարող ենք հաղթահարել: Վստահ եղեք, որ նրանք հանգիստ չեն լինելու «Ռոմայի» հետ խաղերից առաջ:

Բոլորը սպասում են, որ հաջորդ փուլ դուրս կգա «Բարսելոնան», սակայն նրանք հանդիպելու են ակումբի՝ Հռոմից: Ամեն ինչ կարող է պատահել: Կատալոնացիները շատ ջանք են թափելու, որպեսզի հաղթեն «Ռոմային»»,- Տոտտիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА