ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի թե»-ն վերացական, ենթատեքստային և խիստ անհատական բացատրություն ունի» (պրեմիերա)

17.03.2018 00:35 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մի թե»-ն վերացական, ենթատեքստային և խիստ անհատական բացատրություն ունի» (պրեմիերա)

Երիտասարդ երգիչ ԳԵՎՈՐԳ ԲԱՐԱԿԱԶՅԱՆԸ երկրպագուների դատին է հանձնել իր երկրորդ տեսահոլովակը: Երգիչն այս անգամ «Մի թե» երգի տեսահոլովակով դիտողներին առաջարկում է սեփական վերլուծություններով գտնել մի շարք միթեների պատասխաններ: «Իրավունքի» հետ զրույցում երգիչը փոխանցեց, որ տեսահոլովակը թեպետ բավականին երկար, բայց հաճելի ընթացք է ունեցել. «Երգը լսողին կստիպի հուզվել, ապրել, հիշել: Գուցե հարցեր առաջանան, որոնց պատասխանները լսողն ինքը կգտնի: «Մի թե»-ն վերացական, ենթատեքստային և խիստ անհատական բացատրություն ունի: Յուրաքանչյուր լսող ինքը կգտնի միթեի պատասխանը»:

Բեմ բարձրացավ «Անկոչ հյուրը»` մարդուն բացահայտելու ու գնահատելու մասին

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Աղասի Գևորգյանն է, ռեժիսորը Սպարտակ Ավետիսյանը, գործիքավորումը՝ Հովսեփ Երեմյանը: Իսկ բեմականացման և գլխավոր հերոսուհու կերպարում հանդես է եկել պարուհի Ռիմա Բաղդասարյանը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА