ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս են որոշվելու «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

18.03.2018 23:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս են որոշվելու «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, ՀԹԳՄ նախագահը պատասխանեց, թե ինչպես են որոշվելու «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության հաղթողները:

«Քոչարյանի հետ համագործակցության հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել». Էդուարդ Շարմազանով

- Հետաքրքիր է՝ թատրոննե՞րն են ներկայացնում իրենց հայտերը, թե՞ Թատերական գործիչների միությունն է որոշում՝ որ թատրոնը, որ ներկայացումով ու որ դերասանով տեղ կգտնի «Արտավազդի» անվանակարգերում: (Տիկին ՇՈՒՇԱՆ, ք. Երեւան)

- Երկրորդ տարին է, ինչ մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 փուլով, ընդ որում, յուրաքանչյուր փուլի համար գործում է փորձագետների առանձին հանձնաժողով: Որպես փորձագետների 1-ին փուլի հանձնաժողով հանդես է գալիս ՀԹԳՄ վարչությունը, իսկ 2-րդ փուլի հանձնաժողովը ՀԹԳՄ նախագահության կողմից հաստատվում է մրցանակաբաշխության տարվա փետրվարին: Մրցանակաբաշխության 1-ին փուլում, ՀԹԳՄ վարչության ոչ պակաս քան 2 անդամ, գրավոր ներկայացնում են եզրակացություն՝ իրենց կարծիքով արժանի աշխատանքի 2-րդ փուլ անցնելու նպատակահարմարության մասին: 1-ին փուլի փորձագետների ներկայացրած կարծիքների հիման վրա ՀԹԳՄ նախագահությունը հաստատում է 2-րդ` վերջնական փուլ անցած աշխատանքների ցանկը, որոնց մասնակցությամբ, մրցանակաբաշխության ամսին, Երեւանում կամ Հայաստանի մարզերից որեւէ մեկում կազմակերպվում է «Արտավազդ» թատերական փառատոն, որը պետք է ավարտվի ոչ ուշ, քան մրցանակաբաշխությունից 2 օր առաջ: Փառատոնի արդյունքում փորձագետների 2-րդ հանձնաժողովը կայացնում է մրցանակաբաշխության վերջնական որոշումը: Մրցանակաբաշխության տարվա մարտի 26-ին 2-րդ փուլի փորձագետները մրցանակաբաշխությունը համակարգող միության քարտուղարից ստանում են յուրաքանչյուր անվանակարգը ներկայացնող, ՀԹԳՄ կնիքով վավերացված բյուլետեններ: Բյուլետենների վրա յուրաքանչյուր փորձագետ անում է համապատասխան նշում՝ իր կարծիքով մրցանակի արժանի աշխատանքի դիմաց, որից հետո բյուլետենը, առանց ստորագության, փակված ծրարով, նույն օրը հանձնում է մրցանակաբաշխությունը համակարգող միության քարտուղարին: 2-րդ փուլի փորձագետը յուրաքանչյուր անվանակարգում նշում է 1 աշխատանք: Եթե նրա կարծիքով անվանակարգում արժանի թեկնածու չկա, ապա ծրարը թողնվում է դատարկ: Ծրարների բացումն ու ձայների հաշվարկը կատարվում է բացառապես մրցանակաբաշխությունը համակարգող քարտուղարի եւ միության նախագահի կողմից` մրցանակաբաշխության օրը: Այն անվանակարգում, որտեղ ներկայացված աշխատանքը չի հավաքի փորձագետների ձայների կեսից ավելին, ապա այդ անվանակարգում «Արտավազդ» մրցանակ չի շնորհվում: Որոշ, բացառիկ դեպքերում, եթե անվանակարգում հաղթելու համար որեւէ արժանի աշխատանքի պակասում է 1 ձայն, ապա ԹԳՄ նախագահը իրավասու է իր անունից լրացնելու այդ ձայնը: Այնպես որ, արդեն երկու տարի է, ինչ թատոնները չեն ներկայացնում հայտերը:

Հեղափոխության մատուցած թանկարժեք նվերը Ռոբերտ Քոչարյանին

Հավելենք, որ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը ինչպես ամեն տարի, այս տարի եւս տեղի կունենա մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- «Ուղիղ կապի» ընթացքում հնչած մնացած հարցերին եւ ՀԹԳՄ նախագահի կողմից տրված պատասխաններին ծանոթացեք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА