ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղի են ունեցել կեղտոտ ընտրություններ, չեն համապատասխանում համաշխարհային չափանիշներին. Պավել Գրուդինին

19.03.2018 20:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տեղի են ունեցել կեղտոտ ընտրություններ, չեն համապատասխանում համաշխարհային չափանիշներին. Պավել Գրուդինին

ՌԴ նախագահի թեկնածու Պավել Գրուդինինը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները չեն համապատասխանել համաշխարհային չափանիշներին, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամբողջ աշխարհի համար ունեցել ենք երկու այցեքարտՙ մեր հավատքը եւ մեր ընտանիքը. Վահրամ Բաղդասարյան

«Ես ձեզ կասեմ, որ բացարձակ վստահ եմ, որ գործող նախագահը հաղթել է: Բայց այն, ինչ արել են պաշտոնյաները, իշխանությունները, այդ թվում՝ ԶԼՄ-ները, նախընտրական քարոզարշավի ժամանակ, թույլ է տալիս ինձ ասել, որ եղել են կեղտոտ ընտրություններ: Տեղի են ունեցել ընտրություններ, որոնք չեն համապատասխանում համաշխարհային չափանիշներին»,- ասել է Գրուդինինը մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններում 76,66 տոկոս ձայնով հաղթել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА