ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոչ մի զոհ բանակում. մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում կանոնների խախտման պարագայում. ՀՀ նախագահ

19.03.2018 20:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ոչ մի զոհ բանակում. մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում կանոնների խախտման պարագայում. ՀՀ նախագահ

Հաղթանակած եւ բարձր համբավ ունեցող բանակին վայել է միայն բարձր կարգապահությունը. չպետք է որոշ ամոթալի դեպքեր ստվեր գցեն բոլորիդ կատարած ահռելի աշխատանքի վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ՊՆ-ում Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ- Սարգսյանը:

7/34 տեղամասի հանձնաժողովի նախագահը երբեք ընտրողների նման պասիվություն չի արձանագրել

Նա, մասնավորապես, նշել է. «Բանակն իսկապես մեր ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, ուստի նման դեպքերն արժանանում են զգայուն հասարակական արձագանքի: Մարտական պատրաստության գործընթացը եւ պարապմունքների հստակ ժամանակացույցը կարգապահության ամրապնդման, բռնարարքների բացառման, արտակարգ դեպքերի նվազեցման ամենաարդյունավետ ճանապարհն են: Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում, ինչը, իհարկե, անթույլատրելի է:

Այդուհանդերձ, որքան էլ բարելավենք ցուցանիշները, այս ուղղությամբ մեր աշխատանքների գերազանց արդյունքը միայն ու միայն «զրո» ցուցանիշը պետք է լինի: Այսինքն՝ ոչ մի զոհ բանակում: Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել լիարժեք գոհ լինելու մասին:

Ինքնակատարելագործումը եւ մեթոդական պատրաստությունը, պետք է լինեն ձեր ծառայության անբաժան բաղկացուցիչը: Տեսական գիտելիքներ ձեռք բերելու այլ ճանապարհ, քան ընթերցանությունն է, չկա: Իսկ եթե տեսական գիտելիքներ չկան, ի՞նչը պետք է կիրառվի գործնականում: Պետք է դրա համար միշտ ժամանակ գտնեք: Եվ հայտնի բան է, որ մշտապես ժամանակ չունեն միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում:

Հայաստանի զինվորականը պետք է մշտապես կատարելագործվի եւ զարգանա: Ուսուցման եւ աշխատանքի ժամանակ ստացած գիտելիքները արագ կորչում են, եթե չեն ամրապնդվում ինքնապատրաստությամբ: Որեւէ բան սովորելու համար ոչ մի առիթ բաց մի թողեք: Օգտակար բան սովորել հնարավոր է բոլորից՝ թե՛ ղեկավարներից եւ թե՛ ենթականերից:

Խստապահանջ եղեք ինքներդ ձեր եւ կողքինների նկատմամբ: Առաջինը դուք պետք է տեսնեք սեփական սխալները: Արեք հետեւություններ, որպեսզի այլեւս չկրկնեք այդ սխալները: Եվ մեկ անգամ եւս հստակ պետք է ընդգծենք՝ ցանկացած խստապահանջության հիմքում ձեր սեփական օրինակը պետք է լինի: Չես կարող խստապահանջ լինել ենթակայի նկատմամբ, եթե ինքդ խախտում ես ինչ-որ բան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА