ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մաչանենց» տունը կներկայացնի պատմության եւս մեկ դրվագ` Նոյի տունը

19.03.2018 18:48 ՄՇԱԿՈՒՅԹ
«Մաչանենց» տունը կներկայացնի պատմության եւս մեկ դրվագ` Նոյի տունը

Նախորդ տարի հոկտեմբերին Էջմիածնում գտնվող «Մաչանենց» տունը նշեց իր հիմնադրման 30-ամյակը: Արդեն 30 տարի է ինչ այս յուրահատուկ մշակութային օջախը, որը նաեւ բերդաքաղաք է, տեղացիներին եւ արտասահմանցիներին ներկայացնում է հայկական մշակույթը` հնագույն շրջանից մինչ օրս: Այստեղ ամեն անկյուն, ցուցանմուշ, քանդակ ունի իր պատմությունը: «Մաչանենց» տան հիմնադիր ԳՐԻԳՈՐ ՄԱՉԱՆԵՆՑ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ, ով մասնագիտությամբ լուսանկարիչ է, ռեժիսոր նաեւ չորս գրքերի հեղինակ, 30 տարիների ընթացքում կարողացել է տան ներսում ստեղծել թատրոն, պատկերասրահ, թանգարան, կազմակերպել ամենամյա սիմպոզիում, որին մասնակցում են տարբեր երկրների արվեստագետներ: Նրա բնորոշմամբ, իր վաղեմի երազանքն է եղել ստեղծել այնպիսի բերդաքաղաք, որտեղ կհավաքի ու կներկայացնի հայոց պատմության կարեւորագույն դրվագները:

Հեղափոխության ալիքը չհասավ գրողների միություն. Միլիտոնյանը վերընտրվեց

«ԵՐԱԶ ՏԵՍԱ, ՈՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՄ ՓՈՔՐԻԿ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ»

«1986 թվականն էր, Խորհրդային Միություն, մենք ապրում էինք մեր հայրական տանը` Ներքին Խաթունարխում, որտեղ միշտ պրպտումների մեջ է, միշտ զգում էի, որ իմ նավի վրա չեմ, անգամ դպրոցում մինչեւ 45 րոպեն ավարտվում էր շունչս կտրվում էր: Ինձ ինչ-որ ձայն էր կանչում, դեպի ուր չգիտեմ, բայց այն ինձ հանգիստ չէր տալիս, հետաքրքիր էր, մինչեւ այժմ այդ ձայնը կա: Երբ այդ ձայնի առաջ խլանամ, այն ժամանակ ձեր առջեւ կկանգնի Գրիգոր Բաբախանյանը, սակայն շրջանականեր հագած, բայց ես ազատության մարդ եմ: Մի օր երազ տեսա, որ կառուցում եմ մի փոքրիկ բերդաքաղաք, որն այսօր տեսնում եք, սա այն բերդաքաղաքն է, որտեղ հավաքել ու խտացրել եմ հայ պատմության կարեւորագույն դրվագները: Ուրախ եմ, որ կա արեւ, որի տակ ապրում ենք, կան սահմաններ, որից ներս կոչվում է Հայաստան: Հաճույք է գիտակցելը, որ ունենք պետականություն»:
Մաչանենց տանը կառուցվում է նաեւ Նոյի տունը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Գրիգոր Բաբախանյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА